Լրահոս

08.06.2011 15:39


Դիմակավոր և դանակներով զինված մտել են «DDD» մարզահամալիրի տարածք

Հունիսի 7-ին, ժամը 20.10-ի սահմաններում, ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության, Արաբկիրի և Արթիկի բաժինների ծառայողները, ավազակային հարձակում կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 18-ամյա Արման Կ.-ին և 18-ամյա Սերոբ Բ.-ին: Պարզվել է, որ նրանք ս/թ մայիսի 28-ին, ժամը 03.00-ի սահմաններում, դիմակավոր և դանակներով զինված, հետնամասի դուռը բացելով՝ մտել են Կոմիտասի պողոտայում գտնվող «DDD» մարզահամալիրի տարածք, և պահակի ձեռքերը կպչուն ժապավենով կապելով՝ դանակի սպառնալիքով հափշտակել մարզահամալիրի չհրկիզվող պահարանը: Արման Կ.-ն և Սերոբ Բ.-ն ձերբակալված են: Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը