Լրահոս

09.07.2011 09:05


Աշխարհի քարտեզի վրա նոր պետություն է հայտնվել՝ Հարավային Սուդանը

Աշխարհի քարտեզի վրա նոր պետություն է հայտնվել՝ Հարավային Սուդանը

Ինչպես հաղորդում է «BBC»–ն, այսօր՝ հուլիսի 9–ին, Հարավային Սուդանը պաշտոնապես ինքնիշխանություն ձեռք բերեց։ Նոր պետության մայրաքաղաքում՝ Ջուբայում, սկսվել են անկախության ձեռք բերման կապակցությամբ տոնկատարությունները։ Հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց և երջանիկ թափահարում են պետական դրոշը։ Ինչպես պատմում են ականատեսները, ամենուր լսվում են օդ կրակոցներ, բարձր երաժշտություն և հաղթանակած բացականչություններ։ Բնակիչները փողոց են դուրս բերել ամեն ինչ՝ ինչը կարող է ձայն արձակել՝ թմբուկներ, զանգակներ, փայտե երաժշտական գործիքներ և շրթհարմոններ։ –Ուռա՜ Հարավային Սուդանին,–բղավում են ցուցարարները։ –Ես ողջ կյանքս հավատում էի, որ արյունահեղությունը մի օր կավարտվի, –ասել է նրանցից մեկը։ Հունվարին կայացած հանրաքվեի ժամանակ Հարավային Սուդանի անկախությանը կողմ էր քվեարկել նոր երկրի բնակչության մեծամասնությունը։ Այսուհետ Սուդանը կորցրեց Աֆրիկայի ամանմեծ երկրի կարգավիճակից՝ առաջնայնությունը տալով Ալժիրին։

Այս խորագրի վերջին նյութերը