Տնտեսական

24.05.2021 15:23


2021թ. 1-ին եռամսյակում սպառողական գների ինդեքսը կազմել է 105.2%` նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի 99.9%-ի դիմաց

2021թ. 1-ին եռամսյակում սպառողական գների ինդեքսը կազմել է 105.2%` նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի 99.9%-ի դիմաց

2021թ. առաջին եռամսյակում համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճի տեմպը կազմել է 96.7%, տեղեկացնում են ՀՀ վիճակագրական կոմիտեից։

ՀՆԱ-ի ծավալն ընթացիկ գներով 2021թ. 1-ին եռամսյակում կազմել է 1 284 086.4 մլն. դրամ, այդ թվում գյուղատնտեսության ծավալը` 58 987.3 մլն. դրամ կամ ՀՆԱ-ում 4.6%: 2021թ. 1-ին եռամսյակում ՀՆԱ-ի 3.3%-ով անկմանը (96.7%) զուգընթաց արձանագրվել է գյուղատնտեսության 1.5%-ով աճ (101.5%):

2021թ. 1-ին եռամսյակում սպառողական գների ինդեքսը կազմել է 105.2%` նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի 99.9%-ի դիմաց։ Գրանցված գնաճը պայմանավորված է պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ), ոչ պարենային ապրանքների և ծառայությունների գնաճով, համապատասխանաբար` 107.4%, 106.9% և 101.7%:

2021թ. 1-ին եռամսյակում միջին ամսական անվանական աշխատավարձը հանրապետությունում կազմել է 194109 դրամ։

Դիտարկվող ժամանակաշրջանում գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի աճի (2.1%) միտում գրանցված գնաճի (5.2%) նկատմամբ։

Այս խորագրի վերջին նյութերը