Լրահոս

08.06.2011 15:32


Մոսկվայի քաղաքապետարանը պատրաստ է 110 մլն ռուբլով պայքարել ռասիզմի դեմ

Մոսկվայի քաղաքապետարանը պատրաստ է 110 մլն ռուբլով պայքարել ռասիզմի դեմ

Ինչպես հաղորդում է «BBC»–ն, Մոսկվայի իշխանությունները նպատակ ունեն մայրաքաղաքում միջէթնիկական հարաբերությունների կարգավորմանն ուղղված միջոցառումների ծրագիր իրականացնել, որը կարժենա 110 մլն ռուբլի։

Մասնավորապես հաղորդվում է, որ անցկացվելու է սոցիալական գովազդների նախագիծ, ինչպես նաև մի շարք սեմինարներ և դասախոսություններ՝ նվիրված միջէթնիկական փոխհարաբերությունների խնդրին։

Միջէթնիկական բախումները կանխելու համար Մոսկվայի իշխանությունները կփորձեն նաև թույլ չտալ ցածր աշխատավարձով աշխատատեղերի ստեղծումը, ինչպես նաև հաճախակի ստուգումներ անցկացնել ներգաղթյալների կենտրոններում խախտումները բացահայտելու համար։

Միևնույն ժամանակ, համաձայն Մոսկվայի  քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հայտարարության, Ռուսաստանի  մայրաքաղաքում կան շրջաններ, որտեղ բնակչության մոտ 25%–ը չի խոսում ռուսերեն, իսկ մեծ քանակությամբ այլազգի դպրոցականների համար  մտցվել են գաղթականների հավելյալ դասարաններ, ինչը լարում է առաջացնում։

Այս խորագրի վերջին նյութերը