Համացանցում հատվածներ են հրապարակվել Մինսկում արտակարգ վայրէջք կատարած Ryanair-ի օդանավի անձնակազմի և ավիակարգավարի զրույցից (ձայնագրություն)
Բելառուսական հեռուստաալիքները հատվածներ են հրապարակել Մինսկում արտակարգ վայրէջք կատարած Ryanair ավիաընկերության ինքնաթիռի անձնակազմի և ավիակարգավարի բանակցությունների ձայնագրությունից:
Ինչպես փոխանցում է Life.ru-ն, ОНТ հեռուստաալիքը հրապարակել է ավիակարգավարի խոսքի ձայնագրությունը, երբ վերջինս անգլերենով հայտնում է, որ օդանավակայանի անվտանգության ծառայությունն էլեկտրոնային փոստով հաղորդում է ստացել պայթյունի վտանգի մասին:
Մեկ այլ հատվածից, որը ներկայացրել է Беларусь 1 հեռուստաալիքը, պարզ է դառնում, որ վայրէջք կատարելու մասին որոշումը կայացրել է անձնակազմը: «Մինսկում վայրէջք կատարելու խորհրդատվությունը որտեղի՞ց է ստացվել:
Այն ստացվել է ավիաընկերությունի՞ց, մեկնարկի օդանավակայանի՞ց, թե՞ ժամանման օդանավակայանից»,-հարցնում է ավիակարգավարը: «Դա մեր առաջարկությունն է»,- պատասխանում են անձնակազմից:
Հիշեցնենք, որ Ryanair ավիաընկերության Boeing 737-800 օդանավը, որն իրականացնելիս է եղել Աթենք-Վիլնյուս չվերթը, մայիսի 23-ին արտակարգ վայրէջք է կատարել Մինսկում: Օդանավի վայրէջքից հետո օդանավակայանում ձերբակալվել է չվերթի ուղևորներից մեկը` բելառուսական ընդդիմադիր NEXTA թելեգրամյան ալիքի համահիմնադիր Ռոման Պրոտասևիչը: