Կարծիք

24.05.2021 13:25


Նիկոլը լևոնական մտածելակերպի, քիրվայական գաղափարախոսության մարմնավորումն է

Նիկոլը լևոնական մտածելակերպի, քիրվայական գաղափարախոսության մարմնավորումն է
Եթե մի կողմ դնենք բոլոր «խորաթափանց» ձևակերպումները, ապա Ղարաբաղյան շարժման շնորհիվ իշխանության եկած, ապա Ղարաբաղը թշնամուն հանձնելու ցանկությամբ ապրող Տեր-Պետրոսյանի վերջին հոդվածի իմաստն այն էր, որ նա հերթական անգամ փորձեց տարանջատվել իր քաղաքական և գաղափարական հոգեզավակ Նիկոլ Փաշինանից։
Իրականությունը սակայն այն է, որ Նիկոլը չի արել Արցախի հետ ոչինչ ինչ չէր ցանկանում անել Տեր-Պետրոսյանը։ Եթե նայենք վերջնաարդյունքին, ապա Տեր-Պետրոսյանի ուզածն եղավ Հայաստանն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չի, Արցախի պետականությունն ունի խիստ մշուշոտ ապագա, դրա հետ մեկտեղ «ճանապարհ է բացվել» Ադրբեջանի հետ դելիմիտացիայի համար, իսկ Բաքվի հետ հարաբերություններ հաստատելուց հետո, ճանապարհ կբացվի Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու համար, մի բան ինչի մեջ Տեր-Պետրոսյանը, Նիկոլը և իրեն մոտ կանգնած օլիգարխները տեսնում են իրենց և Հայաստանի ապագան։
Նիկոլը լևոնական մտածելակերպի, քիրվայական գաղափարախոսության մարմնավորումն է։ Իհարկե, անգամ պատմական առումով, Տեր-Պետրոսյանը չի ուզում, որ իր անունը սերունդների համար կապված մնա պարտված, շատերի գնահատմամբ դավաճանի հետ կողք կողքի։ Բայց դա հենց այսպես էլ լինելու է. Նիկոլի անվան կողքին միշտ լինելու է Լևոնի անունը։
Ինչ վերաբերվում է նրան, որ «հիմա հազարով երիտասարդներ չեն ապրում պահանջատիրության գաղափարով», ապա այո, Ղարաբաղի հաշվին իշխանության եկածը և Ղարաբաղը հանձնելու գաղափարական հայրը իրավացի է։ Իր ցանած սերմերը պտուղներ են տվել։ Հայաստանում իրոք կա մի սերունդ, այսինքն սերունդի մի հատված, որը չի գիտակցում, որը չի ապրում գիտակցությամբ, որ պատիժը, պատժի անխուսափելի լինելը նոր հանցագործությունների կանխման լավագույն մեթոդներից է։
Լևոնը և իր նմանները չեն հասկանում, որ, օրինակ, Սիրիայում կատարվածը թուրքերի ներթափանցմանը, եզդիների և քրդերի դեմ կատարվածը պատճար է այն բանի, որ ցեղասպանված հայերը չեն հասել թուրքերին պատժելու հանգրվանին։ Ուստի Լևոնի արածը, իր հպարտությունը հանցագործություն է ոչ միայն հայ ժողովրդի, այլ նաև մարդկության դեմ։
Հ.Գ. Այո', Փաշինյանը միակ մեղավորը չէ, կա ևս մեկ մեղավոր։ Եվ այդ մեղավորը դու ես։
Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը