Մի առիթով արդեն ֆեյսբուքում գրել եմ, նորից գրեմ։ 41-45 թթ․ Հայրենական պատերազմից հետո երկրում ծանր տնտեսական իրավիճակ էր ու ով ոնց կարողանում էր՝ գլուխը պահում էր։ Լիքը շառլատաններ կային, որ օգտվելով ժողովրդի տգիտությունից ու սնահավատությունից, լավ էլ «կպցնում» էին։ Ուրեմն պատմում են, որ էդ տարներին գյուղերում մի հետաքրքիր տրյուկ էին աշխատացնում։ Հենց դաշտերում ու տնամերձերում բերքը հասունանում էր, ինչ-որ խմբեր լուրեր էին տարածում, թե տարածքում բորենիներ են հայտնվել։ Խեղճ գյուղացիքի համար էդ բորենին մի դժոխային կերպար էր, որից սատանայի պես վախենում էին ու, դեռ արևը մայր չմտած, մտնում էին տները, որ բորենին իրենց չտանի։ Էս շառլատաններն էլ անտեր դաշտերից իրենց անպատիժ գողությունն էին անում։
Ինչո՞ւ սա պատմեցի։ Սնահավատությունը բացառապես տգետ հասարակություններին բնորոշ երևույթ է, որից տուժում է բացառապես այդ հասարակությունը, իսկ շահում է բացառապես այդ հասարակությանը խավարի մեջ պահող փոքրիկ խմբակը։ Իսկ սա էլ գրեցի, որովհետև երեկվա կայծակի աժիոտաժն արդեն 21-րդ դարում հայ հասարակության տգիտության ու սնոտիապաշտության պայծառ օրինակն է։ Մենք հույսներս դրել ենք ինչ-որ կայծակների, երկնային պատժի ու թուղթուգրերի վրա, իսկ այդ ընթացքում Նիկոլը թիզ առ թիզ Հայաստանը նվիրում է թուրքերին, ընդդիմադիրները մուղամով Նիկոլի հետ բաժանում են խորհրդարանի մադատները, իսկ գլուխը կորցրած ժողովուրդը մեսիայի է սպասում։
Կայծակը, մեսիան և Հայաստանը