Լրահոս

08.06.2011 15:00


Հայաստանի Զինված ուժերը համալրվել են «Սմերչ» համազարկի ռեակտիվ համակարգով

Հայաստանի Զինված ուժերը համալրվել են «Սմերչ» համազարկի ռեակտիվ համակարգով

«Մեդիամաքս» գործակալությունը հայտնում է, որ «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության հատուկ հանձնարարությունների գծով տնօրեն Նիկոլայ Դիմիդյուկը ռուսական «Военно-промышленный Курьер» պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ Մինսկում կայացած Milex-2011 ցուցահանդեսում Հայաստանի ներկայացուցիչները հետաքրքրություն են ցուցաբերել «Սմերչ» համազարկի ռեակտիվ համակարգերի նկատմամբ:

–Հետաքրքիր բանակցություններ են անցկացվել Հայաստանի և Ղազախստանի ներկայացուցիչների հետ, որոնք հետաքրքրված էին «Սմերչով» և սպառազինության արդիականացմամբ,–ասել է Նիկոլայ Դիմիդյուկը:

Ըստ տեղեկությունների՝ Հայաստանի Զինված ուժերն արդեն ունեն այս զինատեսակը:

«Սմերչ» ռեակտիվ համակարգը համազարկով կրակող հզորագույն զինատեսակներից է:

Երեք րոպեի ընթացքում «Սմերչը» կարող է բերվել ամբողջական մարտական պատրաստվածության և մեկ րոպում անհետանալ կրակն արձակելու վայրից:

Այս խորագրի վերջին նյութերը