Մնաց արդեն օր, որ պարզենք` արդյոք մեծամասնությո՞ւնն է ուզում ոչնչանալ, թե՞ ոչ
Երևի 1994 թվականից մշտապես վիճել եմ մարդկանց հետ, ովքեր ասում էին, թե Արցախը բեռ է, ծախս է, թե Արցախից «ազատվելուց» հետո հանգիստ կապրենք... Ես զգում էի, որ նրանք չեն լսում, չեն ընկալում, չեն հասկանում, որ Արցախը միայն ահռելի տնտեսական օգուտ է բերում, որ Արցախը մեր անվտանգության երաշխիքն է, Արցախը աշխարհում գործոն լինելու մեր գրավականն է, որ Արցախում կանգնած մեր զինվորները անվտանգ է պահում առաջին հերթին Հայաստանը, որ առանց Արցախի, Հայաստանն այլևս անվտանգ չի լինելու, որ մեր սահմանի երկարությունը կրկնապատկվելու է, որ թուրքը երբեք կանգ չի առնի ու շարունակելու է առաջ գալ, որ թուրքի ստրատեգիական նպատակն է տարածաշրջանն առանց հայերի։
Իսկ այսօր, երբ ցավոք այդ ամենն ապացուցվեց փաստացի ու առարկայական, պարզ դարձավ, որ հասարակության զգալի մի հատվածի այդ ամենն այսօր էլ է միևնույն, ենթագիտակցության մեջ այդ մարդիկ երևի ուզում են մեռնել, բայց տարիներ շարունակ իրենց խանգարում ենք։
Հիմա մնաց արդեն օր, որ պարզենք` արդյոք մեծամասնությունն է ուզում ոչնչանալ, թե ոչ։ Եթե հանկարծ պարզվի, որ այո, գուցե հանգիստ թողենք հիվանդ ժողովրդին, գուցե թողնենք, որ մեռնի, գուցե մեռնենք...
Մնաց արդեն օր, որ պարզենք` արդյոք մեծամասնությո՞ւնն է ուզում ոչնչանալ, թե՞ ոչ