Լրահոս

08.06.2011 13:41


«Երկիրն» Արզաքանցյանին «լակոտ» բառի համար կվճարի 200 հազ դրամ

«Երկիրն» Արզաքանցյանին «լակոտ» բառի համար կվճարի 200 հազ դրամ

Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում հրապարակվել է «Տիգրան Արզաքանցյանն ընդդեմ «Երկիր» օրաթերթի» դատական վճիռը։ Դատարանը «Երկիր» օրաթերթին պարտավորեցրել է ՀՀԿ-ական պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին վճարել 200 հազ դրամ «լակոտ» բառով պատգամավորի պատիվն ու արժանապատվությունն արատավորելու համար։ Օրաթերթը պարտավորվել է նաև պատգամավորին վճարել ևս 80 հազ դրամ փաստաբանական և 8 հազ դրամ՝ դատական ծախսերի համար։ Մնացած մասով պատգամավորի հայցը դատարանը մերժել է անհիմն լինելու հիմքով։

Հիշեցնենք, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը 3 մլն 568 հազ դրամ է պահանջում։

Դատավճիռը բողոքարկելու վերաբերյալ կողմերից ոչ մեկը հստակ պատասխան չի տվել՝ նշելով, որ պետք է ծանոթանան վճռին, այնուհետև քայլեր ձեռնարկեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը