Կարծիք

22.05.2021 17:49


Քարտեզ, որն արտացոլում է ադրբեջանցիների վերջնական նպատակները

Քարտեզ, որն արտացոլում է ադրբեջանցիների վերջնական նպատակները

Երբ մարդիկ դեմքի լուրջ արտահայտությամբ շարունակում են խոսել ակնհայտ հակահայկական ծրագրերի իրականացման մասին, օրինակ՝ դելիմիտացիայի, դեմարկացիայի կամ կոմունիկացիաների բացման «հայանպաստ» լինելու մասին, միանգամից հարց է ինձ մոտ առաջանում․ իրենք իրականում հավատո՞ւմ են, որ ոչ ոք չի հասկանում այդ ծրագրերի իրական էությունը, թե՞ հույս ունեն, որ հայերը զանգվածաբար կորցրել են ինքնագիտակցությունը և համաձայն են սուս-փուս գնալ թուրքի յաթաղանի տակ։

Չեմ ուզում խորանալ այս (առայժմ) իշխանության դրդապատճառների էութան մեջ, սակայն խնդրում եմ դադարել մարդկանց խեղաթյուրել, խաբել և պղծել տարատեսակ ամպագոռգոռ հայտարարություներով՝ իբր իրենք ինչ անում են, անում են հօգուտ երկրի և ժողովրդի։

Ստորև ներկայացնում եմ այն քարտեզը (բաց աղբյուրներից է, ի դեպ), որն արտացոլում է ադրբեջանցիների վերջնական նպատակները սահմանների իբր «ճշգրտման» գործընթացում։

Սա զուտ, որ իշխանավորները ծանոթանան թուրքերի և ադրբեջացիների իրական տեսլականին։
Մարդ ես, էլի...

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը