Լրահոս

08.06.2011 14:45


Գագիկ Մելիքյան. «Արտահերթ ընտրություններ անցկացնելու ոչ միայն քաղաքական, այլև իրավական նախադրյալներ չկան»

Գագիկ Մելիքյան. «Արտահերթ ընտրություններ անցկացնելու ոչ միայն քաղաքական, այլև իրավական նախադրյալներ չկան»

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Մելիքյանը «Հայացք» ակումբում կայացած մամլո ասուլիսում նշել է, որ արտահերթ ընտրություններ անցկացնելու համար ոչ միայն քաղաքական, այլև իրավական նախադրյալներ և հիմքեր չկան։

Մեջբերելով Արդարադատության նախարարի երեկ հնչեցված խոսքերը (արտահերթ ընտրություններ իրականացնելու համար Հայաստանի Հանրապետությունում իրավական հիմքեր գույություն չունեն)՝ ՀՀԿ–ական պատգամավորն ավելացրել է.

–Արտահերթ ընտրություններ անցկացնելու համար Հայաստանում ոչ միայն իրավական հիմքեր գոյություն չունեն, այլ նաև քաղաքական նախադրյալներ ու պատճառներ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը