Նոր ուղեղլվացքի շոու, որին, սակայն, այլևս ոչ ոք չի հավատալու
Նոր ուղեղլվացքի շոու, որին, սակայն, այլևս ոչ ոք չի հավատալու:
Ինչ-որ ազատամարտիկուհի օրերս ասուլիս տվեց, որ ասի, թե նախագահ, Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանի թիմն իրեն 4000 դոլար է առաջարկել՝ նրան ընտրելու համար: Առանց որևէ ապացույց անգամ բերելու. իսկ սովորաբար նման դեպքերում շտապ ապացույցներ են բերում, որ չհերքվեն: Աբսուրդի աստիճանից չեմ խոսում, ու բնականաբար չէի էլ անդրադառնում սրան, բայց ունենալով տուշոնկա շոուին հավատացած ազգի ու անձերի դառը փորձը ու նաև՝ որոշ մոլորյալների արձագանքը, որոշեցի անդրադառնալ, չնայած իմ դեպքում առնվազն տհաճ է հավասարվել այս նեխահոտին: ինչևէ: Կարճ ու կոնկերտ. առաջարկ եմ անում բոլոր «կաշառյալներին». դիմեք ինձ հրապարակավ կամ անձնական նամակով. կիսվեք կաշառյալի ձեր դառը փորձով, պատմեք՝ ով և ինչպես է ձեզ կաշառել, բերեք ապացույցներ, ու ես դրանք կհրապարակեմ: Չնայած նախագահ Քոչարյանի թիմն արդեն իրավական գործընթաց սկսել է այս ճղճիմության ու գերագույն ստի դեմն առնելու, այդուհանդերձ, իմ կողմից բարի մեկ խորհուրդ՝ մի‘ արեք բաներ, որոնց տակից հետո դուրս չեք գալու: Ձեր արարքը իրավական հետևանքներ ենթադրող բան է, գոնե ձեր ինքնապաշտպանական բնազդի կոճակը միացրեք (դե, հայրենասիրականից չունեք, որ միացնեք) եւ հասկացեք, որ հաջորդ իշխանությունն անպատիժ չի թողնելու այս երևույթը: Ու մի բան էլ՝ կամիկաձեի անշնորհակալ գործը ստանձնած նախագահ Քոչարյանը, որ մինչև 3 տարի առաջ որոշել էր հանգիստ վայելել իր ավանդը ու մեզ թողած երջանիկ Հայաստանում անցկացնել կյանքի մնացած օրերը, հիմա գալիս է երկիրն անդունդից, նեխափոսից հանելու սարսափ -գործին տրվելու՝ հաստատ՝ ոչ սեփական հաճույքի կամ շահի համար: Գալիս է, որ փրկի ԻՐ սարքած երկիրը: Մեկ անգամ նիկոլի հոգեհոր ճիրաններից արդեն փրկած երկիրը, որի վրա այնքան ամագ ունի, որ երեխայի նման է իր համար: Հանուն ադարության ասեմ, որ պետք է առնվազն խնդրենք, որ այս թիմը գա. դե, եթե ունենք ինքնապաշտպանական բնազդի թեկուզ իոնային աստիճան: Դեռ մի բան էլ մենք պետք է փող տանք, խնդրենք, որ գա ու անցնի մի աշխատանքի, որի համար, մեկ անգամ արդեն ազգը նրան շնորհակալություն ասելու փոխարեն գերակատարեց տասներեքամյա հայհոյման պլանը՝ ենթարկված լինելով օտարերկրյա գործակալական ցանցերի ուղեղլվացման տեխնոլոգիաներին: Ինչի՞ համար է կաշառք տալու Ռոբերտ Քոչարյանը, որ իրեն ընտրեն: Հարց տալիս ե՞ք ձեզ. որ գա ու վայելի նիկոլի սարքած երկիրը՞: Որտեղ ո‘չ արտաքին քաղաքական լուրջ մարտահրավերներ կան երևի, ո‘չ ձախողելու ու կրկին հայհոյման պլանի գերակատարմանը ենթարկվելու հավանականության վտանգ, ո‘չ կործանվող ապագա կա, ո‘չ գիշերները աշխատասենյակում լուսացնելով զրոյից, չէ, մինուսից, երկիր սարքելու հսկա դարդը: Ո՞րն է Արցախի հերոս, հպարտանալու ճանապարհ անցած նախագահ Ռոբերտ Քոչարյանի «քյարը» նորից իշխանության գալու, կասե՞ք: Հատկապես նրանք, որ հենց Քոչարյան անուն ես տալիս, ասում են՝ Սյունիքի խնդիրը թողած՝ Քոչարյանի քարոզչությամբ եք զբաղվում, քարոզարշավ եք անում: Անում ենք, որ Սյունիքը փրկվի: Հայաստանն էլ հետը: Օդի մեջ հայրենասիրություն խաղալու փոխարեն այս թիմը( ես թիմում չեմ, չխառնեք, ես խառնվել եմ՝ երեխաներիս ու նրանց ու հայրենիքը փրկելու համար) լուրջ աշխատանք է տանում՝ ետնաբեմային նաև, որովհետև վստահ են՝ հային մշտապես տրված ինչ-որ գերբնական ուժով նաև դիմանալու ենք մինչև ընտրության օրը, կրելու ենք ու դրանից հետո անցնելու ենք երկրի փրկության Սուրբ գործին:
Ես Քոչարյանի մարդը չեմ: Դա գիտեն բոլորը,, ով ինձ ճանաչում է:
Մարդ եմ, որը գիտե՝ ինչպես ու ում միջոցով կարելի է ետ բերել հայրենիքը թուրք-բրիտանա-վաշինգտոնյան գործակալական ճիրաններից:
Ես գնում եմ մի մարդու ետևից, որի ճանապարհը անանցանելի է: Այո, Հայրենիքում մնալու համար ընտրել եմ կածաններից ամենադժվարը, բայց գիտեմ, որ նախախնամությունը մեզ համար այս անգամ Արդարի‘ հաղթանակն է պատրաստել: Ու այդ հաղթանակին հասնելու միակ ձևը դիմանալն է մինչև հունիսի քսանը, որովհետև պայքարողիս դառը ու անշնորհակալ փորձը , Բաղրամյան փողոցում անցկացրած վրանային գիշերները, հետապնդված ու հալածված լինելուս աննակարագրելի ապրումներս, ցույց տվեցին, որ, ցավոք, բացի ընտրություններն, այլ տարբերակ չունենք ազատվելու երկիրը մամլիչի տակ դրած գործակալական ցանցից:
Համբերություն, հանդուրժողականություն, ՄԻԱՎՈՐՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ՈՒԺ ու դիմադրողականություն մեզ:
Նոր ուղեղլվացքի շոու, որին, սակայն, այլևս ոչ ոք չի հավատալու