Կարծիք

22.05.2021 11:27


Ինչ փոփոխություն է մտցվել Փաշինյան-Պուտին-Ալիև հայտարարության մեջ ու ինչ դավաճանություն է կանխվել

Ինչ փոփոխություն է մտցվել Փաշինյան-Պուտին-Ալիև հայտարարության մեջ ու ինչ դավաճանություն է կանխվել
#նիկոլաթուրք-երի ցնծության նոյեմբերի 9-ը դեռ շարունակվում է...
Շատ կզարմանաք չէ՞, որ ասեմ, թե ստորագրվելիք փաստաթուղթը պատրաստվել է դեռևս նոյեմբերի 9-ին։
Դե լսե՛ք.
Նոյեմբերի 9-ին՝ #կապիտուլյանտ-ի կողմից հայտնի հայտարարությունը ստորագրելուց ու ճողոպրելուց, ինչպես նաև ՌԴ Նախագահի ու կապիտուլյանտի բեղերով եղբոր կողմից այն օնլայն ստորագրվելուց հետո, kremlin.ru պաշտոնական կայքում գիշերը ժամը 2-3-ի սահմաններում հրապարակվում է հայտարարության տեքստն ամբողջությամբ:
Հրապարակված հայտարարության 2-րդ կետը սահմանված էր հետևյալ կերպ.
«....
2. Աղդամի շրջանը, ինչպես նաև Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանի այն տարածքները /Տավուշին սահմանակից շրջան - նշումն իմն է/, որոնք պահվում են Հայաստանի Հանրապետության կողմից, վերադարձվում են Ադրբեջանի Հանրապետությանը մինչև 2020թ-ի նոյեմբերի 20-ը։
...»
Դրանից հետո՝ նույն գիշերը ու ժամերին, տեղի է ունեցել «իրադրության կտրուկ փոփոխություն», ինչի արդյունքում կանխվել է դավաճանության ու ՀՀ սուվերեն տարածքի հանձնման օպերացիան։
Այնուհետև, արդեն նոյեմբերի 10-ի ցերեկը հայտարարության տեքստը փոփոխվել է ու խմբագրվել հետևյալ կերպ.
«...
2. Աղդամի շրջանը վերադարձվում է Ադրբեջանի Հանրապետությանը մինչև 2020թ-ի նոյեմբերի 20-ը։
...»
Ձեզ համար զարմանալի չէ՞, թե ինչու է հրապարակված փաստաթղթում Քարվաճառի ու Բերձորի/Քաշաթաղի հանձնման մասին խոսվում 6-րդ կետում, իսկ Աղդամի մասին ու միայն Աղդամի մասին 2-րդ կետում։
Զարմանալ պետք չէ, հայտարարության 2-րդ կետն ունեցել է Տավուշի մարզից տարածքների հանձնման մաս, սակայն, դրանց հանձնումը, կրկնում եմ, կանխվել է գիշերը։
Ընդ որում, կապիտուլյանտ վիժվածքը, տեսնելով, որ չի կարողանում հանձնել Տավուշի մարզի գյուղերը, իր բեղերով եղբորը նվիրել է Բերձորի միջանցքը, քանի որ, ըստ գիշերը հրապարակված հայտարարության տեքստի 6-րդ կետի՝ Բերձորի 5 կմ լայնությամբ միջանցքը պետք է գտնվեր հայկական զինված ուժերի տրամադրության տակ, իսկ արդեն ցերեկը հրապարակված փաստաթղթով միջանցքի վերահսկությունը պետք է իրականացնեն ՌԴ խաղապահները։
Դե այսքանից հետո ինձ համոզեք, որ սրանք նախապես գծած սցենարով չեն առաջնորդվել ու Հայրենիք հանձնելը սրանց մոտ արհեստ չի։
Հանձնելու ա...
Խոսք ա տվել դեռևս նոյեմբերի 9-ին...
Հ.Գ. ՀՀ ՊՆ-ում և ԳՇ-ում նոյեմբերի 9-ի գիշերը տեղի ունեցած անկյունաքարային իրադարձությունների մասին կարող եք տեղեկանալ դրա մասնակիցներից, ովքեր հանրությանը հայտնի են...
Միհրան Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը