Կարծիք

22.05.2021 08:42


Ուզում եմ Երևանում լցված անջատված մասսան գա էս մեր գյուղերն ու սարերը ու տեսնի իր աչքով՝ ոնց են էդ տառականները լցվել ու ոնց են ամեն օր մետր առ մետր առաջ գալիս, մեր տները գրավում (լուսանկար)

Ուզում եմ Երևանում լցված անջատված մասսան գա էս մեր գյուղերն ու սարերը ու տեսնի իր աչքով՝ ոնց են էդ տառականները լցվել ու ոնց են ամեն օր մետր առ մետր առաջ գալիս, մեր տները գրավում (լուսանկար)

Դիմացս 30 մետրի վրա ոսող թուրքն ա։ Մի քանի մետր էլ այն կողմ ռուսները։ Մենք մեր տանն ենք։ Ու արթուն։ Դինամիկները մաքսիմումի տակ միացրած հայրենասիրական երգեր ենք լսում. Դաշնակ Դրոն, Ախ իմ Հայրենիքի ջուրը, Սարի աղջիկ, Արա Գևորգյանի Արցախը...

Թուրքը 12 տուն է այստեղ վերցրել ու դիմացս, հետս այդ տների տերերն են նստած։ Ասել եմ՝ չենք թողնելու դրանց քնեն։ Ու թող ով ուզում է մեր մեջտեղը իբր խաղաղապահություն անի։ Հայը թուրքի հետ չի կարա ապրի։ Անտանելիյա։ Ուզում եմ Երևանում լցված անջատված մասսան գա էս մեր գյուղերն ու սարերը ու տենա իր աչքով՝ ոնց են էդ տառականները լցվել ու ոնց են ամեն օր մետր առ մետր առաջ գալիս, մեր տները գրավում։

***
Մանթո վիճակ ա մոտս։ Սաղ սարերը նստած են դրանք, շատ մոտ մայրուղիներին։ Մի քանի մետր իրարից հեռու նրանք ու մենք։ Նրանք հայերեն են խոսում, որոշները ռուսերեն, մեկ-մեկ ձեռնամարտի են բռնվում, զենք չեն օգտագործում, բայց մերոնց ասում են՝ մենք եկել ենք մեր տարածք։ Ու լեզվակռիվներ են մեկ-մեկ լինում, բայց հիմնականում մերոնք ասում են՝ չէ, դուք մեր տարածքում եք, ու էդպես արդեն մայիսի 12-ից դրանք ոտ-ոտ, քանի կիլոմետր եկել, դիրքավորել են ու առաջ են գալիս ամեն օր, չեն կանգնում։ Ասեմ, որ նրանք արդեն գրավել են նաև հայկական պատմական հուշարձանների վայրեր, որտեղ կան հնագիտական ժայռապատկերներ։ Գրավել են ջրահավաք լանջերը։ Իզուր կլինի որևիցե կոնկրետիկա, որովհետև Կուբաթլիից դեպի Ուխտասար շղթայել են մեր լեռները։
Նկարներից մեկում նրանց վրանն է։

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱԶԱՐԱՄՅԱԿՆԵՐԻ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ ԵՐԵՔ ՕՐ Է ԳՐԱՎԵԼ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ։ ՄԵՆՔ ՉԿԱՐՈՂԱՑԱՆՔ ԲԱՐՁՐԱՆԱԼ ՄԵՐ ՍՈՒՐԲ ԼԵՌԸ

ԹՈՒՐՔԵՐԸ ՊՈՍՏԵՐ ԷԻՆ ԴՐԵԼ

Ուղտասար հնավայրում հայտնաբերվել են ավելի քան 2000 ժայռապատկերներ՝ ցրված լեռան ստորոտներում, հրաբխային խառնարանից գոյացած մանր լճակների շուրջ, ձորակներում և դարավանդներում։ Դրանք Սյունիքի հնագույն հուշարձաններից են։ Ժայռապատկերների մեծ մասը փորագրված է պղնձագույն և սև ժայռաբեկորների հորիզոնական կամ ուղղաձիգ հարթ մակերևույթներին՝ 2-6 սմ խորության, 2-20 մմ լայնության խորագծերով։

Ժայռապատկերների բովանդակությունը բազմազան է. դրանցում տեղ են գտել որսորդությանը, մարդուն շրջապատող բնաշխարհին, հմայական արարողություններին, տիեզերական պատկերացումներին, հատկապես արևի պաշտամունքին աղերսվող տեսարաններ։ Ուղտասարում ամենահին ժայռապատկերները վերաբերում են մ.թ.ա. V-IV հազարամյակներին։ Զանգվածեղ ժայռաբեկորների վրա դրոշմված են եղջերուների, գիշատիչների մեծադիր ծավալային պատկերներ։

Նարինե Կիրակոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը