Կոտայքի մարզպետարանը Հայրենական Մեծ պատերազմի մասնակցի հաշվին օրական խնայում է 150 դրամ
Այսօր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը քաղաքացիների ընդունելության ժամանակ հանդիպել է Հայրենական Մեծ պատերազմի 85-ամյա մասնակից Հարություն Թադեւոսյանին, ում Կոտայքի մարզպետարանը մերժում է օրական 150 դրամանոց բժշկական բինտով եւ բամբակով ապահովել, ինչը նախկինում տրամադրում էր: Այդ առնչությամբ պատգամավորը նամակ է հղել ՀՀ վարչապետին, որի բովանդակությունը ստորեւ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
«Հունիսի 8-ին, որպես Ազգային ժողովի առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, քաղաքացիների ընդունելության ժամանակ մեզ դիմեց 1926 թվականին ծնված Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Չարենցի փողոցի 92 տան բնակիչ, Հայրենական Մեծ պատերազմի մասնակից Հարություն Թադեւոսյանը:
Պատկառելի անձնավորության բանավոր հայտարարության համաձայն` իր խնդիրը կայանում էր նրանում, որ Կոտայքի մարզի առողջապահության վարչությունը մայիսի 10-ից մերժում է օրական 150 դրամանոց բժշկական բինտով եւ բամբակով ապահովել, ինչը մինչ այդ տրամադրում էին:
Իհարկե, այսօր մայիսի 9-ը չէ, որպեսզի բոլոր պաշտոնյաները, ներառյալ Կոտայքի մարզպետը հեռուստատեսությամբ վերամբարձ խոսքերով մեծարեն Հայրենական Մեծ պատերազմի ողջ մնացած մեր հայրենակիցներին, իսկ, երբ բանը հասնում է գործին, իրենց անհոգի վերաբերմունքով ստիպում են ծանր վիրահատություն տարած ու հիվանդ 85 տարեկան մարդուն Եղվարդից հասնել Երեւան` օրական 150 դրամանոց բժշկական բինտ ու բամբակ խնդրելու:
Երբ լսեցի բողոքը, ներողություն խնդրեցի բոլոր այն պաշտոնյաների փոխարեն, ում անբարոյական վերաբերմունքին է արժանացել մեր հայրենակիցը: Նման նկարագիր ունեցող պաշտոնյաներն առաջին հերթին հեղինակազրկում են այն կուսակցությունը, որին անդամակցում ու ներկյացնում են:
Այս փաստի հետ կապված ակնկալում եմ Կոտայքի մարզային իշխանության գործունեության վերաբերյալ Ձեր հրապարակային գնահատականը:
Խնդրում եմ Ազգային ժողովի կանոնակարգե օրենքի 7-րդ հոդվածի համաձայն` 10 օրյա ժամկետում տեղեկացնել, թե ինչպես է լուծվելու 1926 թվականին ծնված, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Չարենցի փողոցի 92 տան բնակիչ, Հայրենական Մեծ պատերազմի մասնակից 85-ամյա Հարություն Թադեւոսյանի օրական 150 դրամանոց մեկ բժշկական բինտ եւ բամբակ ստանալու խնդրանքը` վիրահատությունից հետո կոկորդի բաց անցքի վիրակապը օրեկան երկու անգամ փոխելու համար»,- ասված է նամակում:

«Ժառանգություն» կուսակցություն