Հարցազրույց

22.05.2021 08:09


Նոյեմբերի 9-ի փաստաթղթի առաջին տարբերակում եղել է նաև Տավուշի ու Արարատի մարզի գյուղերի հարցը․ Մովսես Հակոբյան (տեսանյութ)

Նոյեմբերի 9-ի փաստաթղթի առաջին տարբերակում եղել է նաև Տավուշի ու Արարատի մարզի գյուղերի հարցը․ Մովսես Հակոբյան (տեսանյութ)

«Այն, ինչ կատարվում է այսօր ՀՀ պետական սահմանին, նախատեսված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերվա ստորագրված փաստաթղթով։ Այնտեղ ավելի վատ կետեր կան ամրագրված, որոնց գործընթացը դեռևս սկսված չէ։ Ես սրան անդրադարձել եմ դեռ անցյալ տարի նոյեմբերին, ասել եմ, որ մենք այսպիսի խնդիր ունենալու ենք Վարդենիսում և Սյունիքում։ Մտահոգություններս հնչեցրել եմ թե՛ իմ հրապարակային ելույթներում, թե՛ բարձրաստիճան պաշտոնյայի հետ առանձին հանդիպման ընթացքում։ Ինձ վստահեցրել են, որ, այո, այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են, բայց փաստվեց, որ մենք արդեն պաշտպանություն չունենք, մեր սահմանները բաց են, և մեր հակառակորդը անում է այն, ինչ ուզում է»,-այս մասին 24TV-ի եթերում ասել է գեներալ-գնդապետ, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը:

Նրա խոսքով՝ շատ դեպքերում հակառակորդը նաև իրականացնում է պայմանավորված գործողություններ, որոնց հիմնավորումնեը ևս կարելի է գտնել այդ փաստաթղթում, այդ թվում այն ուղղությունները, որոնցով նա մխրճվում է ՀՀ տարածք։

Հակոբյանի պնդմամբ՝ թշնամին ՀՀ այլ տարածքներ ևս առաջիկայում ներխուժումներ է անելու

«Ես որոշակի գաղտնիք կբացեմ, որի համար ինձ էլի կմեղադրեն․ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության փաստաթղթի առաջին տարբերակում, որը դրվել է Փաշինյանի առաջ, այդ կետերը կան, խոսքը վերաբերում է Տավուշի մարզի գյուղերին և Տիգրանաշենին՝ Արարատի մարզում։ Այդ կետերը հանվել են մեր կողմից պնդումների արդյունքում։ Ինչու՞ են այսօր այդ կետերը նորից հայտնվել՝ կարելի է ենթադրություններ անել։ Քանի որ այն ժամանակ մեր կորուստները շատ էին ու եթե դրան գումարվեր նաև այս հարցը, երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը չէր կարող դրա տակից դուրս գալ, բաժանել են փուլերի։ Եվ ըստ փուլերի մատուցում են հասարակությանը»։

Բանախոսն անդրադարձել է նաև թեմային վերաբերող այլ կարևոր հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում:

Այս խորագրի վերջին նյութերը