Լրահոս

08.06.2011 13:36


Գագիկ Մելիքյան. «ՀՀ նախագահը Կ. Կարապետյանի արած հայտարարությանն ավելացնելու բան չունի»

Գագիկ Մելիքյան. «ՀՀ նախագահը Կ. Կարապետյանի արած հայտարարությանն ավելացնելու բան չունի»

Այսօր լրագրողների հետ հանդիպում է ունեցել ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանը։ Անդրադառնալով ՀԱԿ–իշխանություն երկխոսությանը՝ «7օր»–ը հարց է տվել, թե արդյոք ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պատասխանը կարելի՞ է պաշտոնական համարել, և արդյոք նախագահը հանդես կգա՞ նոր հայտարարությամբ։

–Դրա կարիքն ընդհանրապես չկա։ Չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանը որևէ նոր բան ասի,–ասել է Գագիկ Մելիքյանը։

Ւսկ ի պատասխան այն դիտարկմանը, թե ՀԱԿ ներկայացուցիչները չեն ընդունում անգամ նախագահի աշխատակազմի ղեկավարի հայտարարությունը և սպասում են անձամբ Սերժ Սարգսյանի կամ նրա կողմից լիազորված անձի, թեկուզ անգամ պահակի պատասխանին, ՀՀԿ պատգամավորը նշել է.

–ՀԱԿ առաջնորդներն ու ներկայացուցիչները եթե մինչ այժմ պահակների մակարդակով են բանակցությունների նստել, և դա է բանակցություններ նստելու իրենց ամենաբարձր մակարդակը, ապա կարող են հանդիպել նաև Հանրապետական կուսակցության պահակի հետ և տղայական պատասխան լսել, ով ընդամենը կասի. «Ա՛յ տղեք, գնացեք ուրիշ տեղ խաղացեք, թեկուզ՝ տուն–տունիկ»։

Գ. Մելիքյանը հավելերլ է, թե չի կարելի իշխանությունների հետ սպառնալիքների և պարտադրանքի լեզվով խոսել, դա խիստ անընդունելի է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը