Լևոն Մելիք–Շահնազարյան. «Ղարաբաղի վերբերյալ ոչ մի ճանապարհային քարտեզ էլ չի ստորագրվի»
Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկատվություն են տարածել, թե ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների առաջիկա հանդիպման ժամանակ կողմերի միջև ճանապարահային քարտեզ կստորոգրվի։
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն էլ հայտարարել է, թե առկա է 6 սկզբունք, որոնք որոշվել են Կանադայում մեծ ությակի հանդիպման ժամանակ։ Դրանցից առաջինը ազատագրված տարածքներից հայկական զինուժի դուրսբերումն է, ինչպես նաև խաղաղապահ ուժերի տեղակայումը։
«7օր»–ի հետ զրույցում անդրադառնալով այս ամենին՝ քաղաքագետ Լևոն Մելիք–Շահնազարյանը նշել է, թե չի կարծում, որ նման բան տեղի կունենա։
–Հնարավոր է՝ ինչ–որ հռչակագիր լինի բարի կամք ցույց տալու համար, ինչպես եղել է Մայնդորֆում, Աստանայում։ Նման ինչ–որ թուղթ շատ հնարավոր է, բայց ինչ–որ մի փաստաթուղթ, որտեղ ցույց կդրվի հարցի լուծման ճանապարհները, կամ ինչպես Մամեդյարովը սիրում է օգտագործել՝ ճանապարհային քարտեզ, ես, անկեղծ ասած, չեմ կարծում, որ լինի։ Չեմ էլ կարծում, որ Մամենդյարովի արտահայտությունները, թե իբրև արդեն որոշված է, թե որ պետությունների զորքերը պետք է լինեն որպես խաղաղապահներ, իրականությանը համապատասխանում են։ Դա, ըստ երևույթին, ակնհայտ սուտ է,–ասել է նա։

7or.am