Կարծիք

21.05.2021 16:29


Այս օրերին, եթե սկսում ես թեման ու մեղքը լղոզել, ապա միանշանակ Նիկոլի կողմից ես, ինչքան էլ Նիկոլին հայհոյես

Այս օրերին, եթե սկսում ես թեման ու մեղքը լղոզել, ապա միանշանակ Նիկոլի կողմից ես, ինչքան էլ Նիկոլին հայհոյես

Չգիտեմ, թե երեկ ժամը 5-ի հավաքը ով էր կազմակերպել, բայց մարդիկ, որ եկել էին իբր Նիկոլի հայրենադավ գործողությունների դեմ բողոքելու ու կես ժամ գոռում էին, թե «Սերժը... Քոչարյանը... ռուսները... հրեաները... այդ տականքները...», հաստատ ի օգուտ Նիկոլ էին խաղում։

Որովհետև Նիկոլին այս պահին հենց պետք է, որ բոլորն իրար խառը հայհոյեն, թեպետ հանձնողն էլ, ստորագրողն էլ, հայրենիքին դավաճանողն էլ ինքն է։

Անկախ այն բանից, թե ինչպես եք տրամադրված այս կամ այն քաղաքական գործչի կամ ուժի հանդեպ, այս օրերին եթե սկսում ես թեման ու մեղքը լղոզել, ապա միանշանակ Նիկոլի կողմից ես, ինչքան էլ Նիկոլին հայհոյես։

Այսքանը։

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը