Լրահոս

08.06.2011 12:56


Վրաստանի ընդդիմադիր ությակն ու իշխանությունները ևս բանակցում են

Վրաստանի ընդդիմադիր ությակն ու իշխանությունները ևս բանակցում են

–Ընդդիմադիր ությակի և Վրաստանի իշխանությունների բանակցային գործընթացը տանջալի է, խնդիրներով և խոչընդոտներով լի, բայց հետևողական է,–կարծում է «Ազգային ֆորումի» առաջնորդ Կախա Շարթավան։

Նա նշել է, որ հասարակության աշխուժացման գործընթացն ությակը մտադիր է սկսել հունիսի 8–ին, և դա ընդդիմադիրների ծրագրի հերթական մասն է, իսկ հասարակության կարծիքն այդ գործընթացում ամենակարևորն է։

–Մեր առաջին հավակնությունը ճիշտ քաղաքական գործընթաց ստեղծելն էր։ Հետագա գործընթացների համար՝ միջազգային աջակցության ապահովումն էր։ Իսկ հիմա անհրաժեշտ է հասարակությանը ներգրավել,–ասել է նա։

Շարթավայի կարծիքով՝ գործընթացը բարդանում է, քանի որ շատ դժվար է հասարակությանը փողոցից «ճիշտ քաղաքականություն» հետ բերել։

–Այն բանի պատճառով, որ ինչ–որ մեկը գալիս է ու ժողովրդին փողոց է հանում, ու հասկանալի չէ՝ ինչի համար, դրա համար միայն մենք ենք պատժվելու։ Մենք պատժվում ենք միայն սխալ քայլերի համար, այդ թվում՝ արյունով։ Միգուցե այդ դժբախտությունը մարդկանց կստիպի մտածել ու վերադառնալ ճիշտ քաղաքականությանը, որի արդյունքը, այսպես թե այնպես, հնարավոր է կանխատեսել,–ասել է նա։

Այս խորագրի վերջին նյութերը