Կարծիք

21.05.2021 14:25


Իրավիճակի ողջ պերճանքն ու թշվառությունը նրանում է, որ կործանարար պատերազմից 6 ամիս անց պաշտոնապես չի հայտարարվում զոհվածների կոնկրետ թիվն ու անունները

Իրավիճակի ողջ պերճանքն ու թշվառությունը նրանում է, որ կործանարար պատերազմից 6 ամիս անց պաշտոնապես չի հայտարարվում զոհվածների կոնկրետ թիվն ու անունները
Իրավիճակի ողջ պերճանքն ու թշվառությունը նրանում է, որ կործանարար պատերազմից 6 ամիս անց պաշտոնապես չի հայտարարվում զոհվածների կոնկրետ թիվն ու անունները: Պահանջող էլ չկա, որ հրապարակվի:
Բրենդային տռուսիկ երազող ժեխի, վիժվածքի, նրա փալաս նախարարների ու փալասի քառակուսի պատգամավորների հետ ամեն ինչ պարզ է: Իսկ հայերը՞: Եթե ցայսօր հայերը վիճում են, թե 4 հազար է, 5 հազար է կամ 7 հազար է, ուրեմն հայերի համար զոհերն ընդամենը թիվ են՝ հազար այս կողմ, հազար այն կողմ, ինչ-որ թիվ են: Վիճակագրություն, որի տակ չկա մարդը, ճակատագիրը, հայ մարդը, Հայրենիքի համար կյանք տված հայ մարդը:
Տղերքն արժանի չէին այս վերաբերմունքին, իսկականից արժանի չէին, որ ազգն այսպես վերաբերվի իրենց հետ: Այս խայտառակությունը մի օր կավարտվի ու հայերը կամաչեն, որ այսպիսին են եղել: Սերունդ կար, որ իրենից հետոյին թողեց հպարտություն, սերունդ էլ կա, որ իրենից հետոյին թողնում է ամոթ, մեծ ամոթ:
Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը