Լրահոս

08.06.2011 12:41


ՀՅԴ հարցման արդյունքները

Նոր Ընտրական օրենսգրքի քննարկման շրջանակներում ՀՅԴ խմբակցության առաջ քաշած սկզբունքային կետերից մեկը ընտրությանը մասնակցած քաղաքացիների ցուցակների հրապաակումն էր, ինչն, ըստ ՀՅԴ ներկայացուցիչների, զգալիորեն կնվազեցներ ընտրակեղծիքների թիվը: Այս կետին կտրուկ դեմ էին խորհրդարանական մեծամասնության և կառավարության ներկայացուցիչները, որոնց համոզմամբ` դա կխախտեր մարդու` ընտրության գաղտնիության սկզբունքը:

Այս ընթացքում ՀՅԴ խմբակցության կայքէջում /www.parliamentARF.am/ հարցում էր տեղադրված, որտեղ կայքի այցելուները պետք է նշեին, թե արդյոք իրենց կարծիքով ընտրություններին մասնակցած քաղաքացիների ցանկի հրապարակումը իրավունքի ոտնահարո՞ւմ է:

Ստացված արդյունքը շատ ուշագրավ էր եւ կարծում ենք` օգտակար կլինի նաեւ իշխանական թեւի ներկայացուցիչների, ինչպես նաև նրանց շահերը պաշտպանող իրավաբանների համար:

Այսպիսով հարցմանը մասնակցածների 91 տոկոսը /1569 հոգի/ գտնում է, որ այդ կերպ իրենց իրավունքները չեն ոտնահարվում: 5 /86 հոգի/ տոկոսը` դեմ է ընտրությունից հետո ընտրացուցակների հրապարակմանը եւ ընդամենը 4 /69 հոգի/ տոկոսն է դժվարացել պատասխանել այս հարցին:

ՀՅԴ խմբակցություն

Այս խորագրի վերջին նյութերը