Լրահոս

08.06.2011 12:00


Տիգրան Կարապետյանը վաճառել է «ԱԼՄ–Հոլդինգի» շենքը

Տիգրան Կարապետյանը  վաճառել է «ԱԼՄ–Հոլդինգի» շենքը

Մամուլում տեղեկություններ էին տարածվել, թե «ԱԼՄ–Հոլդինգ» հեռուստաընկերության շենքը վաճառվել է «Բեկոն» ՍՊԸ–ի  տնօրենին: Ըստ լուրերի՝ շենքն առաջիկայում կա՛մ որպես հյուրանոցային համալիր կծառայի, կա՛մ այնտեղ կբացվի կաբելային հեռուստատեսություն:

«7օր»–ը «Ժողովրդական» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանից, ով նաև «ԱԼՄ-Հոլդինգ»-ի նախագահն է, փորձել է ճշտել՝ այդ տեղեկություններն արդյոք ճի՞շտ են, թե՞ ոչ։

–Այո՛, շատ ճիշտ են այդ տեղեկությունները։ Հայտնի մարդու չեմ վաճառել։ Ես նրա անունը չգիտեմ, միայն գիտեմ, որ շինարար է և այնտեղ ուզում է հյուրանոց կառուցել,–մեր հարցին ի պատասխան՝ ասել է նա։

Նշենք, որ Տիգրան Կարապետյանն ու իր անձնակազմն արդեն ազատում են շենքը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը