Տարեկան 1 մլրդ դոլարի ներդրում Հայաստանի համար շատ ռեալ թիվ է. Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
«Ներդրումների վերաբերյալ երկու թիվ հիշեցնեմ. 1998-ին մենք ունեցել ենք 300-310 ընկերություն օտարերկրյա կապիտալի մասնակցությամբ: 2008-ին դրանց թիվն անցել է 4 հազարից: 1997 թվականին օտարերկրյա ներդրումների կուտակային ծավալները կազմել են 125 մլն, 2008-ին դրանք հասել են մոտ 4 մլրդ դոլարի։ Ինչի՞ հաշվին էր դա։ Մենք հասել ենք սրան և՛ օրենսդրություն փոփոխության, և՛ կառավարության վերաբերմունքի շնորհիվ, երբ կառավարությունն սկսում է զարգացնել երկրի ենթակառուցվածքները, դրան միացրած՝ նաև բազմաթիվ այլ գործոններ:
Եվ ես չեմ կասկածում, որ նույնը լինելու է հիմա: Տարեկան 1 մլրդ դոլարի ներդրում Հայաստանի համար շատ ռեալ թիվ է։ Առաջին տարին դա դժվար կլինի անել, որովհետև բիզնեսի մեջ ուժային կառույցների ներխուժման այնպիսի պրակտիկա են ձևավորել, որ վստահությունը վերականգնելու համար որոշակի ժամանակ է պետք լինելու: Միգուցե օրենսդրական որոշ փոփոխություններ լինեն, որոնք օտարերկրյա ներդրողների մոտ վստահություն կառաջացնեն, որ երկիրը վերադարձել է հուսալի երկրների շարք: Այսօր գրեթե չունենք ներդրումներ։
Օրինակ՝ Ամուլսարի հետկապված Լիդիան Արմենիայի գործը։ Մի կողմ դնենք բնապահպանական խնդիրները։ Մի խումբ քաղաքացիներ, միգուցե արդարացիորեն, փակել են ճանապարհը և արգելափակել խոշոր ներդրումային ծրագիրը: Եթե կան բնապահպանական հարցեր, դրանք պետք է լուծեր պետությունը, ոչ թե մի խումբ քաղաքացիներ: Պետությունը պետք է պատրաստ լիներ մտնել դատարան, իրավական ընթացակարգերով շարժվեր առաջ: Բայց երբ պետությունը ոչինչ չի անում, և մի խումբ քաղաքացիներ շատ հանգիստ խաթարում են մի քանի հարյուր միլիոն դոլարանոց ներդրումային ծրագիրը, և պահում են այդպես երկար ժամանակ, մինչև այսօր, դա նորմալ երևույթ չէ։ Ոչ մի լուրջ բիզնեսմեն այստեղ չի գա։
Վստահ եմ, որ այդ հիմքերն ունեն բնապահպանները, բայց այս դեպքում պետությունը պետք է իր խոսքը ասի, այլ ոչ թե մի խումբ մարդիկ։ Ներդրումային քաղաքականության համար ավելի մեծ հարված ուղղակի դժվար է հորինել:
Կարծես խնդիր են դրել, որ առաջարկ ստանան, թե ինչպես Հայաստանը հանել ներդրումային քարտեզից: Լիդիանի հետ կատարվածը պետք է միշտ որպես օրինակ բերել»:

Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջից