Լրահոս

08.06.2011 11:53


Սոցցանց միայն մեծահարուստների համար. գրանցվելը՝ $57 000

Սոցցանց միայն մեծահարուստների համար. գրանցվելը՝ $57 000

Ինչպես տեղեկացնում է «PCNews.am»–ը, գործարկվել է «united-vip.com» սոցցանցը, որը նախատեսված է միայն մեծահարուստների համար. կայքում գրանցվելն արժի 57 000 դոլար: Կայքը պատրաստել է հայկական «Շահումյան Մեդիա» ընկերությունը, իսկ պատվերը ստացվել է «United VIP»  միջազգային ընկերությունից:

«Շահումյան Մեդիա»-ի տնօրեն Արիկ Շահումյանը «PCNews.am»-ի հետ զրույցում ասել է, որ կայքն արդեն գործում է ու հասանելի է բոլոր երկրների օգտագործողների համար: «United-vip.com»-ն ապահովվում է 10 լեզվով:

–Թե քանի օգտագործող է գրանցվել սոցցանցում, պայմանագրային պարտավորվածությունից ելնելով՝ չեմ կարող նշել,-ասել է Շահումյանը՝ ավելացնելով, թե միայն գրանցվելու դեպքում է հնարավոր այլ օգտագործողներին տեսնել:

Ինչպես բոլոր սոցցանցերը, «united-vip.com»-ն ունի հաղորդագրություն ուղարկելու, չաթի, հղումների տարածման և մի շարք այլ հնարավորություններ:

–Շուտով «Fashion TV» և «Euronews» հեռուստաալիքներով կցուցադրվի սոցցանցի մասին հոլովակ, իսկ այժմ աշխարհի բոլոր մեծահարուստներին ուղարկվում են կայքին միանալու հրավերներ,-նշել է նա:

Այս խորագրի վերջին նյութերը