Լրահոս

08.06.2011 11:35


Վրացի փորձագետ. «Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատերազմի վերսկսման հավանականությունը 50/50 է»

Վրացի փորձագետ. «Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատերազմի վերսկսման հավանականությունը 50/50 է»

Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատերազմի հավանականութունը մեծացել է, և դրանից կարող են տուժել թե՛ Վրաստանը, թե՛ ամբողջ տարածաշրջանը։ Այս կարծիքին է Կովկասի հարցերով փորձագետ Մամուկա Արեշիձեն։

–Ես ենթադրում եմ, որ պատերազմի վերսկսման հավանականությունը 50/50 է։ Բայց ես այնուամենայնիվ կարծում եմ, որ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի պաշտպանության նախարարության սպառնալիքները քարոզչության տարրեր են պարունակում։  Փաստ է, որ իրավիճակը փակուղային է։ Միջազգային կազմակերպությունների պասիվության ու հավակնոտության պատճառով անգամ չեն ձևացնում, թե խնդրի կարգավորման ուղղությամբ ինչ–որ գործողություններ են ընթանում, դրա համար էլ ադրբեջանական կողմին այլ բան չի մնացել, քան նմանատիպ հայտարարույթուններ անել,–«GHN» գործակալության հետ զրույցում ասել է փորձագետը։

Նրա խոսքերով՝ պատերազմի վերսկսման դեպքում ոչ միայն դրա մեջ կներգրավվեն Հայաստանն ու Ադրբեջանը, այլև այն ազդեցություն կունենա աշխարհաքաղաքական իրավիճակի վրա։

–Դա ամբողջ տարածաշրջանի պատերազմը կլինի, որն ազդեցություն կունենա աշխարհաքաղաքական իրավիճակի վրա։ Վրաստանին այն 25–30 տարով հետ կգցի, և դա միայն կգրգռի մեր թշնամիների ախորժակը,–ընդգծել է  Մամուկա Արեշիձեն։

Այս խորագրի վերջին նյութերը