Կարծիք

20.05.2021 17:09


Հունիսի 20-ին լինելու են ոչ թե արտահերթ, այլ արտակարգ խորհրդարանական ընտրություններ, որը պայմանականորեն կարելի է անվանել ընտրություն 911

Հունիսի 20-ին լինելու են ոչ թե արտահերթ, այլ արտակարգ խորհրդարանական ընտրություններ, որը պայմանականորեն կարելի է անվանել ընտրություն 911

Ընտրություն 911

Հունիսի 20-ին լինելու են ոչ թե արտահերթ, այլ արտակարգ խորհրդարանական ընտրություններ, որը պայմանականորեն կարելի է անվանել ընտրություն 911։

Առանց չափազանցության, արտակարգ ընտրությունները վերածվելու է նորօրյա Սարդարապատի՝ լինել, չլինելու կռվի։ Մի կողմում ազգն է, ժողովուրդն է իր տարբեր խավերով, դրսեւորումներով, հայացքներով, կողմնորոշմամբ, իսկ մյուս կողմում պարտության եւ ստորացման խորհրդանիշն իր նեղ թիմով։

Առաջիկա ընտրությունները չի կարելի եւ չպետք է ընկալվեն դասական խորհրդարանական ընտրություններ։ Այն միջոց է կամ միջոցներից մեկն է հանցագործ վարչախմբից ազատվելու եւ նրանց պարագլուխների նկատմամբ հայկական նյուրնբերգյան դատավարությունն իրականացնելու համար։

44-օրյա պատերազմը, այս վեց դժնդակ ամիսները, պարտության խորհրդանիշի նոր, խայտառակ, ոչ պակաս ծանր ու նվաստացուցիչ փաստաթղթի ստորագրման պատրաստակամությունը եւս մեկ վկայություն է, որ մեզ սպասվում են 911 կարգի ընտրություններ։

Մենք՝ ժողովուրդը, հայ ազգը պետք է, ավելի ճիշտ պարտավոր ենք հաղթել այս լինել, չլինելու յուրօրինակ ճակատամարտը։ Սարդարապատում հաղթեցինք, քանի որ բանակը, աշխարհազորը վստահ էր հաղթանակում, այլընտրանքը բացառվում էր։ Հիմա մենք այդ ընտրություն - ճակատամարտին պարտավոր ենք ներկայանալ արդեն հաղթած։ Մենք եւս այլընտրանք չունենք։

Հայաստան դաշինքի շտաբի պետ Արմեն Գեւորգյանի դեմ հարուցված նոր, ծայրից ծայր ստերով լի քրեական գործը, կապիտուլյանտի կողմից հավանության արժանացած եւ ստորագրման պատրաստ նոր փաստաթուղթը հուշում են, թե ինչ է լինելու մեր եւ մեր երկրի հետ, եթե այս տականքին թույլ տանք վերարտադրվել։ Եթե այս օրինակները համոզիչ չէին, ապա հիշեք վարդենիսյան ամոթալի կադրերը, հիշեք կապիտուլյանտի հայտարարությունները բանակի ապագայի վերաբերյալ ու վերջապես հիշեք մեր լույս հինգ հազար տղերքին։

911 ընտրությունները պետք է ավարտվեն հաղթանակով։ Այլընտրանք այս հաղթանակին չկա։ Իսկ մինչ այդ հսկայական ճնշում պետք է գործադրվի ԿԸՀ ի վրա մեկ պահանջով՝ պարտության խորհրդանիշն ու իր ուսապարկերը չպետք է մասնակցեն արտահերթ եւ արտակարգ ընտրություններին, հայ ժողովրդի լինել -չլինելու ճակատամարտին։

Գեղամ Նազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը