Ես մի քանի հարց ունեմ ընդդիմությանը, իսկ եթե ավելի ճիշտ՝ մեկ ՄԵԾ հարց
Ես մի քանի հարց ունեմ ընդդիմությանը, իսկ եթե ավելի ճիշտ՝ մեկ ՄԵԾ հարց։
Լավ, ասենք ընտրություններում հաղթեցիք (չնայած, կներեք հոռետես լինելու համար, գործող իշխանությունները երեք տարվա ընթացքում ՔՕ-ից այնքան հոդված են հավաքել ուսերին, որ մինչև վերջ ատամներով պահելու են իշխանությունը, պահելու են անգամ այն դեպքում, եթե ծանրությունից ատամները թափոն, արյունոտ լնդերով են պահելու): Ընտրությունները մեկ ամիս անց են։ Այդ ընթացքում ադրբեջանցիներն իրենց անցած/հանձնած տարածքներում «ոտը պնդացնելու» են։ Հետո՞։
Ի՞նչ եք անելու։ Ո՞նց եք պատրաստվում նրանց տեղից հանել։ Ինչ ընթացակարգ է նախատեսված դրա համար։ Ինձ այս հարցը, կներեք, բայց որպես ընտրող շատ է հետաքրքրում։ Երևի թե, դա ինձ համար միակ հարցն է, քանի որ այն ուղիղ կապ ունի ֆիզիկական անվտանգության հետ, որը մարդու բազային պահանջն է։
Պատասխանը «սրան հանենք, հետո նոր մտածենք, չի ընդունվում»։
Ես մի քանի հարց ունեմ ընդդիմությանը, իսկ եթե ավելի ճիշտ՝ մեկ ՄԵԾ հարց