Կարծիք

20.05.2021 14:37


Նիկոլն ի լուր աշխարհի ասում է, որ պատրաստ է ՀՀ շահերի դեմ ցանկացած գործողության՝ իշխանության մնալու պայմանով․ նրա աջակցության առաջնային աղբյուրն օտար պետություններն ու ցանցերն են

Նիկոլն ի լուր աշխարհի ասում է, որ պատրաստ է ՀՀ շահերի դեմ ցանկացած գործողության՝ իշխանության մնալու պայմանով․ նրա աջակցության առաջնային աղբյուրն օտար պետություններն ու ցանցերն են
Ի՞նչ նոր ազգադավություն է իրականում անում Նիկոլը, օրվա անիմաստ աղմուկ-աղաղակը հանած.
Ա.)Սահմանազատման միջոցով, բացի բուն Հայաստանի մոտ մեկ տասնյակի հասնող գյուղերին ու այլ տարածքներին սպասվող դառը ճակատագիրը, նա դե յուրե ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այսինքն՝ Արցախի էսօրվա ծվատված հատվածը ներառյալ նա ճանաչում է որպես Ադրբեջանի մաս: Դե յուրե՝ Հայաստան պետության անունից դրված ստորագրությամբ: Ստեփանակերտը դառնում է Ադրբեջանի տարածք, որտեղ հայեր են ապրում: Դեռ: Փաստացի, Արցախը նորից դառնում է Ջավախք՝ դեռ միայն հայաբնակ, բայց այլ պետության մաս: Հուսով եմ, որ Ստեփանակերտում ևս սա հասկանում են:
Բ.) Ի լուր աշխարհի ասում է, որ պատրաստ է Հայաստանի շահերի դեմ ցանկացած գործողության՝ իշխանության մնալու պայմանով: Այսօր նրա աջակցության առաջնային աղբյուրը հայ ժողովուրդը չէ, այլ օտար պետություններն ու ցանցերն են: Հենց նրանց բարեհաճությունից ու աջակցությունից էլ կախված է Նիկոլի՝ իշխանության ղեկին մնալ-չմնալը: Նա բացեիբաց ասում է՝ պատրաստ եմ ցանկացած զիջման, մենակ թե ինձ Հայաստանում պահեք իշխանության ղեկին: Նա բոլորից լավ գիտի, որ վաղուց չունի Հայաստանի ժողովրդի իրական աջակցությունը: Նա բոլորիցդ լավ գիտի, որ այն րոպեին, երբ կորցնի դրսի խաղացողների աջակցությունն ու բարեհաճությունը, դուք Երևանում մի այնպիսի հանրահավաքային շարժում կտեսնեք, որ 2018-ին ձեր տեսածը մանկական խաղ ու պար կթվա, իսկ սեփական թիմակիցներից կողքը կմնա միայն Չալոն:
Գ.) Կա ե՞լք: Երեք տեսակի, որոնցից որևէ մեկի պարագայում անգամ Հայաստանը այլևս չի լինելու նախկինը: Գոնե առաջիկա 10-20 տարիներին: Առաջինն այն է, որ ինչ-որ հրաշքով պարզվի, որ դրսի մեծ խաղացողները իրենց մտքում ունեն լրիվ այլ ծրագրեր և ճանապարհի կեսին հենց իրենք վիժեցնեն այս պրոցեսը: Երկրորդն այն է, որ տարածաշրջանում ուժերի ու ազդեցությունների դասավորության քարտեզում առաջանան նոր ծալքեր ու տեղաշարժեր, ինչը իրավիճակային առումով փլուզի կամ առնվազն հետաձգի այս գործընթացը: Ու երրորդը, դա պատահականությունն է: Ի միջի այլոց, հենց այս զամբյուղում եմ ես տեղադրում նաև հայ ժողովրդի հնարավոր ցասումն ու հակահայ այս պրոցեսի վիժեցումը Երևանի հրապարակներում:
Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը