Կարծիք

20.05.2021 13:38


Տեսա՞ք, որ Տավուշի գյուղերն ա տալիս, մեկ էլ Տիգրանաշենը

Տեսա՞ք, որ Տավուշի գյուղերն ա տալիս, մեկ էլ Տիգրանաշենը

Տեսա՞ք, որ Տավուշի գյուղերն ա տալիս մեկ էլ Տիգրանաշենը։ Հիմա 2 մարզպետ (Սարգսյան ու Չոբանյան) մի քանի ամիս առաջ ինձ ստախոս էին անվանում, դատի էին տալիս։ Ո՞վ էր ճիշտ։ Պարզ տրամաբանություն էր չէ՞։ Հա բա մեր անկլավները (Արծվաշեն) հետ ստանու՞մ ենք։ Ստահակն ասում է որտե՞ղից գիտեք, Ադբեջանի հետ կապ ունեք։ Իհարկե ունենք։ Եվ այդ կապը դու ես։ Թուրքը մտավ հող գրավեց ու ապահովեց անկլավներ ստանալը։ Համարձակություն ունենայիր դուրս վռնդեիր։ Ու սա էլ հիշի. անկլավները տալուց հետո թուրքն էլի է մտնելու։ Պրոբլեմը թուրքը չի (ինքը միշտ էլ էտ ա), պրոբլեմը դու ես։

Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը