Լրահոս

08.06.2011 10:56


Հայիթիում ջրհեղեղի հետևանքով ամենաքիչը 23 մարդ է զոհվել

Հայիթիում ջրհեղեղի հետևանքով ամենաքիչը 23 մարդ է զոհվել

«Բի–Բի–Սի»–ն հաղորդում է, որ ամենաքիչը 23 մարդ է զոհվել Հայիթիում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով։ Ամենաշատ զոհերը գրանցվել են երկրի մայրաքաղաք Պորտ–օ–Պրենսում։

«Газета.Ru»–ն հայտնում է, որ 2010թ. սկզբի երկրաշարժից հետո Հայիթիում ջրի տակ շարունակում են մնալ երկրի հիմնական ճանապարհները։ Երեկվա հորդառատ անձրևի հետևանքով էլ ջուրը քշել–տարել է բազմաթիվ բնակելի տներ, ինչը և ջրհեղեղի է հանգեցրել։

Տարերքի հետևանքով քանդվել են տներ, վրանային քաղաքներում էլ, որոնք երկրաշարժից հետո տեղադրվել էին միջազգային կազմակերպությունների կողմից, վատացել են կենսապայմանները։ Իշխանությունները մտահոգված են, որ փոթորիկների տարեշրջանի վրա հասնելու հետ այդպիսի վրանային քաղաքները, հնարավոր է, տարերքին չդիմանան։

Այս խորագրի վերջին նյութերը