2011 թվականի հունիսի 3-ին ՀՀ առողջապահության նախարարություն ահազանգ էր ստացվել այն մասին, որ Նուբարաշեն ավանի 11 փողոցի խմելու ջրի որակի փոփոխություն է դիտվել:
ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների կողմից անհապաղ իրականացվել է համաճարակաբանական ուսումնասիրություն: Արդյունքում պարզվել է, որ խմելու ջուրն օգտագործելուց հետո բնակիչների մոտ նկատվել են աղեստամոքսային խանգարումներ:
Ջրի անբավարար որակի պատճառները պարզելու, ինչպես նաև աղեստամոքսային ախտանշաններով հիվանդներին վաղ հայտնաբերելու, համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ կազմակերպելու և հայտնաբերված հիվանդների բուժումն իրականացնելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարության կողմից ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնցում ներգրավվել են ՀՀ առողջապահության նախարարության, Երևանի քաղաքապետարանի /առաջնային բժշկական օղակ, Շտապօգնության ծառայություն/ մասնագետները, նաև Նուբարաշեն վարչական շրջանի աշխատակիցները:
Վարակի հետագա տարածումը կանխելու նպատակով իրականացվել են հետևյալ կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները`
1. կատարվել են բակային համայցեր` հիվանդների վաղաժամ հայտնաբերման, բուժման կազմակերպման և վարակի հետագա տարածումը կանխարգելելու նպատակով.
2. հունիսի 3-ից 7-ը «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել աղիքային խանգարումներով 67 հիվանդ` միջին և թեթև ծանրության, որոնցից 36-ը դուրս են գրվել լավացումով, մյուս հիվանդները ունեն լավացման դրական դինամիկա: Դուրս գրումները շարունակվում են.
3. ՀՀ ԱՆ կողմից հոսպիտալացված հիվանդների տնային օջախներում կազմակերպվել են ախտահանման աշխատանքներ.
4. աղեստամոքսային խանգարումներով անձանցից կատարվել են նմուշառումներ լաբորատոր հետազոտությունների համար, անջատվել է դիզենտերիայի հարուցիչ` S. flexneri 3a, էնտերովիրուս.
5. բնակչության շրջանում կազմակերպվել և իրականացվել են բժշկահիգիենիկ գիտելիքների տարածում և առողջ ապրելակերպի քարոզչություն` կոնտակտ-կենցաղային ճանապարհով հիվանդության տարածումը, կրկնակի դեպքերի առաջացումը կանխարգելելու նպատակով.
6. ջրամատակարարման համակարգից իրականացվել են նմուշառումներ` մանրէաբանական և քիմիկական լաբորատոր հետազոտությունների նպատակով: Հետազոտությունները շարունակվում են.
7. առկա տվյալների հիման վրա ՀՀ ԱՆ մասնագետների կողմից իրականացվել է համաճարակաբանական վերլուծություն, որի արդյունքում կատարվել է դեպքերի քարտեզագրում` համադրելով ջրագծերի հետ: Արդյունքում հայտնաբերվել է ջրագծի 1 վթար /հասցե 11 փողոց, 16 տան հարևանությամբ/, որը կարող է հիվանդության առաջացման հավանական պատճառ հանդիսանալ:
«Երևան ջուր» ՓԲԸ-ի հարավային մասնաճյուղի մասնագետների կողմից իրականացված աշխատանքների արդյունքում վթարն արդեն վերացվել է:
Հարկ է նշել, որ աշխատանքներին ակտիվ մասնակցել են Երևանի քաղաքապետարանի և «Երևան ջուր» ՓԲԸ-ի հարավային մասնաճյուղի մասնագետները:
Վարակի հետագա տարածումը կանխելու նպատակով

Աշխատանքները շարունակվում են:
ՀՀ առողջապահության նախարարություն