Կարծիք

19.05.2021 17:15


Ով և ովքեր սպանեցին մեր հինգ հազար տղերքին և հանձնեցին Շուշին

Ով և ովքեր սպանեցին մեր հինգ հազար տղերքին և հանձնեցին Շուշին

Ո՞վ սպանեց մեր լույս հինգ հազար որդիներին, ո՞վքեր սպանեցին մեր տղերքին, ո՞վ հանձնեց Շուշին, Հադրութը, Քարվաճառը, Տիգրանակերտը, ո՞վքեր հանձնեցին Շուռնուխը, Սեւ լիճը, Իշխանաձորը, Տողը եւ Ավետարանոցը:

Այս հարցի պատասխանը թվում է, թե պարզ է՝ իհարկե նիկոլն ու իր թիմը: Այո, մեր որդիներին սպանել է նիկոլը պատերազմ բերելով մեր երկիր: Ընդ որում, արդեն կարեւոր չէ, թե դա արել է ապուշության, տխմարության, թե դավաճանության պատճառով: Այո, Շուշին թշնամուն նվիրել է նիկոլը: Եւ կապ չունի իր հիմար եւ տխմար հրամանների, թե նախապես ձեռք բերած հանցավոր համաձայնության հետեւանքով:

Բայց նիկոլը եւ իր նեղ թիմը միայնակ չեն: Հիմա մենք կիմանանք, թե ովքեր են կանգնած մեր լույս տղերքի թափած արյան վրա, ովքեր են նրանք, որոնց համար մեր որդիների կյանքը լումայի արժեք անգամ չունի: Շուտով մենք կիմանանք, թե ովքեր են նիկոլի հետ միասին հանձնել Շուշին:

Հավանաբար կհարցնեք, թե դրանք ովքեր են կամ ինչպես ենք իմանալու, թե դրանք ովքեր են: Իմանալու ենք շատ պարզ, շատ հեշտ եղանակով: Եւ այսպես, յուրաքանչյուր ոք, ով այս կամ այն դրդապատճառով առաջիկա ընտրարշավի ժամանակ կոչ կանի ընտրել մոլագար մարդասպանին, կապիտուլյանտին, պարտության խորհրդանիշին, նա կկանգնի մարդասպանների կողքին՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով: Նրանց կողքին կկանգնեն նաեւ բոլոր նրանք, որոնք այս կամ այն պատճառով կքվեարկեն դրա օգտին:

Հենց այսպես էլ մենք կիմանանք Շուշին հանձնողների եւ մեր տղերքին սպանողների ամբողջական ցուցակը:

Ի դեպ, սրանց կողքին կանգնելու են բոլոր այն պսեվդոընդդիմադիր ուժերը, որոնք այս կամ այն կերպ աջակցելու են նիկոլին:

Ականջներիդ օղ արեք, նիկոլը պարտված եւ կործանված մարդ է: Նա չկա: Նա պարզապես ուզում է իր հետ դժոխք տանել հնարավորին չափ շատ մարդու: Խելքներդ գլուխներդ հավաքեք, հեռու մնացեք դրանից եւ դրա թիմից:

Գեղամ Նազարյան

Ճշմարտություն սերունդների համար

Այս խորագրի վերջին նյութերը