Աշխարհ

19.05.2021 22:25


Թուրքիային չի հաջողվել համոզել Ռուսաստանին վերանայել չվերթների չեղարկման որոշումը

Թուրքիային չի հաջողվել համոզել Ռուսաստանին վերանայել չվերթների չեղարկման որոշումը

Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտնել է, որ տուրիզմի նախարար Նուրի Էրսոյին և առողջապահության փոխնախարար Թոլգա Թոլունային չի հաջողվել Ռուսաստան կատարած այցի ընթացքում ռուս գործընկերներին վերանայել տալ թռիչքները չեղարկելու մասին որոշումը։

Ռուսական կողմը հայտարարել էր, որ համաճարակային իրավիճակի անորոշությամբ պայմանավորված չեղարկվում են դեպի Թուրքիա թռիչքները։

«S7» ավիաընկերությունը չեղարկել էր ամբողջությամբ ամառային սեզոնի բոլոր թռիչքները և դադարեցրել տոմսերի վաճառքը։

Ռուսական խոշորագույն «Aeroflot» ավիաընկերությունն էլ հանդես էր եկել նմանատիպ հայտարարությամբ։

Թուրք պաշտոնյաները բանակցությունների միջոցով հույս ունեին չեղարկել տալ այդ որոշումները, սակայն ավելի ուշ պարզ է դարձել, որ այդ որոշումները ռուսական կողմը անփոփոխ կթողնի։

Հիշեցնենք, որ Թուրքիայի զբոսաշրջության ոլորտում ռուս զբոսաշրջիկների ունեցած դերակատարումը չափազանց կարևոր է և նման որոշման հետևանքով Թուրքիայում այս ոլորտը մեծ վնաս կարող է կրել։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը