Լրահոս

08.06.2011 10:17


ԱՄՆ ոստիկանությունը Տեխասում հայտնաբերել է 25–30 մարդու մարմինների մնացորդներ

ԱՄՆ ոստիկանությունը Տեխասում հայտնաբերել է 25–30 մարդու մարմինների մնացորդներ

«Ֆոքս նյուզ» հեռուստաալիքը հաղորդում է, որ ԱՄՆ–ի Տեխաս նահանգի հարավ–արևելքում ոստիկանությունը անհայտ մարդկանց՝ այդ թվում և երեխաների, զանգվածային թաղված դիակներ է հայտնաբերել։

«Զանգվածային թաղված մարմիններ են հայտնաբերվել Դեյզետա բնակավայրում՝ նահանգի հարավ–արևելյան մասում՝ երկու շրջանային ավտոճանապարհների խաչմերուկի մոտ։ Այնտեղ գտնվել են 25–30 մարդու, այդ թվում երեխաների մարմիններ։ Ոստիկանությունն ու Հետախուզության դաշնային բյուրոն այնտեղ են, հետաքննություն է անցկացվում»,–մեջբերել է հեռուստաալիքը Լիբերթի շրջանի շերիֆի գրասենյակի ներկայացուցչին։

Այլ մանրամասնություններ առայժմ չեն հաղորդվում։

Դեյզետա բնակավայրը նահանգի ամենախոշոր քաղաք Հյուսթոնից մոտ 100 կմ հյուսիս–արևելք է։

Այս խորագրի վերջին նյութերը