Նիկոլ Փաշինյանի հետ կա՝ չորացած դաշտերի և ջրամբարների ապագա
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարել էր, որ Սևանի նկատմամբ հոգատար վերաբերմունքի շնորհիվ լճի մակարդակը 2021 թ․-ի ամռանը կհասնի վերջին 60 տարվա ընթացքում աննախադեպ ռեկորդային մակարդակի։ Սա իհարկե կրկին բանալ սպեկուլյացիա է, քանի որ ըստ Սևանա լճի մասին 2001 թվականին ընդունված ՀՀ օրենքի, Սևանա լճի մակարդակը ամեն տարի պարտավոր է ունենալ ԱՆՆԱԽԱԴԵՊ մակարդակ, այսինքն աճ ապահովել։ Այ ինչու դա չի տեղի ունեցել 2018-2020 թվականներին, կարծում եմ այս հարցի պատասխանը ավելի օգտավետ կլիներ լսել, այլ ոչ Եղիա մարգարեի ժամանակների մասին անիմաստ հեքիաթներ։
Սակայն եկեք ավելի ուշագրավ և տագնապալի բանի մասին խոսենք՝ Ախուրյանի ջրամբար։ Այս ջրամբարն ունի 525 մլն. մ³ տարողունակություն և օգտագործվում է գյուղատնտեսական նշանակության հողերի ոռոգման համար՝ Արագածոտնի, Արմավիրի և Շիրակի մարզերում։ Ոռոգվող տարածքի մակերեսը կազմում է 104 հազար հեկտար։
Այս տարի այս ջրամբարում հավաքվել է 248 մլն. մ³, ինչը այժմյան ցուցանիշն է, այսինքն՝ կեսից քիչ։ 2021 թվականի մաքսիմալ ցուցանիշն այս ջրամբարում եղել է երկու շաբաթ առաջ և կազմել 277 մլն. մ³։ Սա նշանակում է, որ երկու շաբաթվա ընթացքում այս ջրամբարից ծախսվել է 30 մլն. մ³ ջուր։ Այս ցուցանիշին մոտ ցուցանիշ այս ջրամբարի համար եղել է 2014 թվականին, երբ մաքսիմալ ցուցանիշը կազմել է 281 մլն. մ³ սակայն նույն երկու շաբաթում ծախսվել է միայն 10 մլն. մ³ ջուր։ Հասկանալով իրավիճակի օրհասականությունը, կառավարությունը խնայողաբար է ծախսել այդ ջուրը։ Ի միջի այլոց, 2014֊ին սեպտեմբերի 7֊ին, անգամ այսպիսի խնայողաբար օգտագործման դեպքում, ՋՐԱՄԲԱՐԸ ՉՈՐԱՑԱՎ և ջուրն անխնա օգտագործելու պատճառով ջրպետկոմի նախագահին ազատեցին աշխատանքից։ Մնացած բոլոր տարիներին, Ախուրյանի ջրամբարում, մայիսի 18-ի դրությամբ եղել է 370֊525 մլն. մ³ ջուր
Երեկ, 2021 թվականի մայիսի 18-ին, Նիկոլ Փաշինյանի արած ԱՄՊԱԳՈՐԳՈՌ հայտարարությունից մոտ մեկ շաբաթ անց, Արմավիր մարզի բնակիչները փակել էին Երևան–Արմավիր ճանապարհը, նրանք բողոքում էին, որ մարզի գյուղերում երկու շաբաթ է՝ ոռոգման ջուր չկա և չեն կարողանում ոռոգել իրենց դաշտերն ու այգիները։ Որտեղի՞ց լինի։ Այս ապաշնորհ կառավարությունը կործանում է իր ճանապարհին ամեն բան։ Բայց դե դա ոչինչ, կարևորեք այն, ինչը Փաշինյանն է հայտարարել, նույնիսկ եթե Ձեր այգիներն ու դաշտերը չորանան։ Ուղղակի հիշե՛ք, Նիկոլ Փաշինյանի հետ կա՝ ՉՈՐԱՑԱԾ ԴԱՇՏԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ապագա։
#ԿՐԵԼՈւ_ԵՆՔ-#ԴԱՏՎԵԼՈւ_ԵՔ՝ ՀՀ քաղաքացուն շարունակաբար խաբելու, Ձեր իրական անհաջողությունները թաքցնելու և ականջներից «լապշա» կախելու համար։
Նիկոլ Փաշինյանի հետ կա՝ չորացած դաշտերի և ջրամբարների ապագա