Ստորև իմ աներձագի որդու՝ Գևորգ Ղուզանյանի և իր ընկերների զոհվելու պատմությունն է․ առանց երկինքը պաշտպանելու՝ 18-20 տարեկան զինվորներին տարել են մահվան
Ստորև իմ աներձագի որդու՝ Գևորգ Ղուզանյանի և իր ընկերների զոհվելու պատմությունն է։ Առանց երկինքը պաշտպանելու, երբ օդում էր անօդաչու հարվածող սարքը, 18-20 տարեկան զինվորներին տարել են մահվան։ 19 զինվորներին մահվան բերան ուղարկած փոխգնդապետ անդրանիկ վերանյանին առաջադրել են «Մարտական խաչի»։ Չի լինելու նման բան, չենք թողելու, անդրանիկ վերանյանը պետք է պատժվի ջահել տղաների մահվան համար։
Ես Գևորգ Ղուզանյանի հայր՝ Յուրա Ղուզանյանն եմ ։
Որդուս կորցրել եմ 09.10.2020թ. Իշխանաձորի տարածքում։
Հոկտեմբերի սկզբին Ագարակից Ջաբրայիլ են տեղափոխվում սակրավորները, որոնք ակտիվ մասնակցություն են ունենում մարտերին։
Այդ 44 սև օրերից մեկը՝հոկտեմբերի 9_ին հրամայվում է տեղափոխվել Հադրութի Տիլի կոչված գյուղ դիվերսիան կանխարգելելու։ Ասեմ նաև,որ տղայիս զինակից ընկերոջ Արման Օհանյանի հայրը աջակցություն ցուցաբերելու համար մեկնել էր երեխաների մոտ ու անմիջական մասնակցությամբ շուրջ 8 օր ապրել հերոսների հետ։ Այդ չարաբաստիկ օրը վաշտը թվով 19 հոգի նաև վաշտի հրամանատարները ուրալով շարժվում են լիցքավորման, այնուհետև Տիլի, իսկ ծառայության պետը ծնողի հետ ավտոմեքենայով հետևում է նրանց։ Հասնելով Իշխանաձորի խաչմերուկ ծառայության պետը և ծնողը սպասում են տվյալ վայրում մինչ կվերադառնային տղաները։Մինչև ուրալի երևալը օդում հայտնվում է կամիկաձե տիպի անօդաչու սարքը։ Ուրալի մոտենալուն պես ծառայության պետը տեղեկացնում է անձնակազմին և կազմակերպված կարգով արագ իջնում և պատսպարվում են ԱԹՍ_ից։ Մի քանի րոպե չանցած հայտնվում է գնդի մարտական գծով փոխգնդապետ անդրանիկ վերանյանը, որը հարցնում է ինչու է երթը կասեցվել, զեկուցում են, որ օդը մաքուր չի, այսինքն ԱԹՍ կա։ անդրանիկ վերանյանը լինելով բարձրաստիճան սպա և բարձրագույն ավարտ 《ռազմական գործիչ, պատասխանում է,_《դա ձեր խնդիրը չէ, դա հակաօդայինի խնդիրն է, շուտ լցվեք ու առաջ։ Ծնողը և վաշտի ծառայության պետը դեմ են լինում ու առարկում, սակայն նա պաշտոնական դիրքից ելնելով կոպտորեն պարտադիր հրաման է տալիս, վերջիններս գիտակցելով սխալ հրամանը ստիպված կատարում են, նստում են ու շարժվում։ Ծնողն ու ծառայության պետը ավտոմեքենայով նորից գնում են հետևում երեխաներին, չանցած մի կմ ԱԹՍ-ն հարվածում է, զոհվում են 18 զինծառայողներ և մեկը վիրավորվում։
Աննկարագրելի վիշտ, որը կմնա մնացած ողջ կյանքում...
Աննկարագրելի է վիշտը,երբ հասկանում ես, որ հնարավոր էր, որ տղաները ողջ մնային։ Ողջ մնային մեր երեխաները...
Ցավն անդառնալի է և առավել ցավալի, երբ տեսնում ու լսում ես անարդարություն։ Ցանկացած պատերազմ, դա արդեն անարդար է, երբ կա մարդկային կորուստ։ Առավել ցավ ապրեցի երբ իմացա, որ մեր երեխաների մահվան պատճառ հանդիսացող անդրանիկ վերանյանը՝ ես գիտակցված փոքրատառերով եմ գրում, որովհետև դա արժանի չէ դրան։
Լսում եմ,որ գնդի մարտական գծով փոխգնդապետ անդրանիկ վերանյանին առաջադրվել է մարտական խաչ մեդալի մեր զավակների արյան գնով։
Մեր որդիները՝ 19 հոգի հայեր,19 ապագա լավ մասնագետներ, ապագա լավ ամուսիններ, ապագա լավ հայրեր...
Դիմում եմ ՊՆ, պետական այրերին, որոնք զբաղվում են հետաքննությամբ, պետության անվտանգությամբ, դավաճան պաշտոնյաների, հրամանատարների գործուեությամբ։
Ստորև իմ աներձագի որդու՝ Գևորգ Ղուզանյանի և իր ընկերների զոհվելու պատմությունն է․ առանց երկինքը պաշտպանելու՝ 18-20 տարեկան զինվորներին տարել են մահվան