Օտարերկրացի ավանդատուները Հայաստանի բանկերից տարել են իրենց ավանդները. Սարգսյան
2010թ-ից ի վեր հայաստանյան բանկերի կապիտալն անընդհատ աճել է։ Այս մասին այսօր հրավիրած մամուլի ասուլիսում հայտնեց ՀՀ Բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը։
«Կապիտալը բանկում ավելացել է ի հաշիվ բանկերի կողմից տարիների ընթացքում կուտակած շահույթի ու սեփականատերերի կողմից կատարած ներդրումների»,-ասաց նա` ամփոփելով բանկային ոլորտի վերջին 1 տարվա տեղաշարժերը։
Փոխարենը վարկային ներդումները Հայաստանում 2021թ-ի առաջին եռամսյակում նվազել են 1.5 տկոսով կամ 64 մլրդ դրամով, իսկ 2020թ-ի մարտի համեմատ` ավելացել 6.9 տոկոսով։
Վարկավորումn, ըստ Սարգսյանի, պայմանավորված է կորոնավիրուսի ճգնաժամով, երբ բանկերը ստիպված էին ներել իրենց վարկառուների պարտքերը։
Սարգսյանը նաև մեկնաբանեց, որ վարկավորումն ուղիղ կապ ունի տնտեսության հետ. Տնտեսության այն ճյուղերում, որտեղ ակտիվություն է նկատվում, աճում է նաև վարկավորման մակարդակը։ Օրինակ` 2020-21թթ-ին շինարարության ոլորտի վարկավորումն աճել է 2 տոկոսով, դրան փոխկպակցված հիփոթեքային վարկավորման ցուցանիշն ավելացել է 7 տոկոսով։ Գյուղատնտեսական վարկավորումը ևս աճել է 2 տոկոսով։
Իսկ, օրինակ, սպառողական վարկերը նվազել են 1 տոկոսով, արդյունաբերական ոլորտի վարկավորումը նվազել է 2 տոկոսով, առևտրի ոլորտինը` 0.2 տոկոսով, տրանսպորտինը` 1 տոկոսով։
Հետաքրքրական է, որ վարկերի 49 տոկոսը տրամադրվել է տնտեսությանն ու տարբեր ընկերություններին, իսկ 41 տոկոսը` քաղաքացիներին։ Մնացած 10 տոկոսը բանկերի միջև վարկերն ու ավանդներն են։
Ընդ որում, վարկերի ուղիղ կեսը` 50 տոկոսը, տրվել է դրամով, 50-ը` արտարժույթով։
Ավանդները ևս անցյալ տարվա համեմատ ավելացել են 4.9 տկոսով կամ 173 մլրդ դրամով, բայց 2021թ-ի առաջին եռամսյակի համեմատ` նվազել 0.2 տոկոսով կամ 7 մլրդ դրամով։
«2020թ-ի տարեսկզբին` հունվար, փետրվար, մարտ ամիսներին, մենք տեսնում ենք , որ ավանդների ծավալը շարունակում էր աճել, այնուհետև, երբ պանդեմիան սկսեց, մենք տեսնում ենք որոշակի նվազում։ Մայիսին, երբ որոշ որոշակիություն մտավ, ավելի հասկանալի դարձավ, թե պանդեմիան ինչպես է հաղթահարվելու, ավանդների ծավալը սկսեց ավելանալ, և գերազանցեց անգամ տարեսկզբին բանկերում եղած ավանդների ծավալը։ Առավելագույն ծավալը գրանցվել է օգստոսին, իսկ պատերազմը սկսվելուց հետո` սեպտեմբեր-հոկտեմբերին, ոչ մեծ նվազում է գրանցվել, և տարեվերջին` պատերազմից հետո, նորից այդ ավանդները վերադարձել են բանկեր»,-ասաց Սարգսյանը։
Հետաքրքրական է, որ նվազման ծավալում մեծ է հատկապես օտարերկրյա քաղաքացիների ավանդների թիվը։
Սարգսյանի մեկնաբանմամբ` այս միտումը ոչ միայն Հայաստանում է նկատվել, այլ ամբողջ աշխարհում, ու սա նույնպես կորոնավիրուսի համաշխարհային համավարակի հետևանք է։
Աշխարհում տիրող անորոշության հետևանքով մարդիկ գերադասում են իրենց գումարները պահել իրենց երկրներում։ Արդյունքում` Հայաստանից օտարերկրյա ավանդները արտահսքը 2020-ին կազմել է 81 մլրդ դրամ, իսկ 2021-ի առաջին եռամսյակում` 126 մլրդ։

Աղբյուրը՝ armeniasputnik.am