ՆԱՏՕ–ն Քադաֆիի ծնունդը շնորհավորել է նոր ռմբակոծություններով
Հունիսի 7–ին Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆիի ծննդը ՆԱՏՕ–ի օդուժը շնորհավորել է Տրիպոլիի ուղղությամբ նոր ռմբակոծություններ իրականացնելով։
Այս մասին հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը։
Առավոտյան ռմբակոծություններից հետո ՆԱՏՕ–ի ինքնաթիռները երկրորդ անգամ են հայտնվել լիբիական երկնքում և անդադար ռմբակոծել են Քադաֆիին պատկանող օբյեկտները։
Տրիպոլիում աշխատող լրագրողները արդեն մի քանի տասնյակ ուժեղ պայթյուններ են լսել։
Այօր վաղ առավոտից ևս ՆԱՏՕ–ի օդուժը վերսկսել է ռմբակոծությունը։
Նշենք նաև, որ երեկ Լիբիայի հեռուստաընկերությունը ներկայացրել է Քադաֆիի ձայնային ուղերձը ժողովրդին, որի ժամանակ Քադաֆին հայատարարել է, որ չի պատրաստվում հեռանալ իշխանությունից, իսկ դիմելով իր թշնամիներին նա ասել է.
–Դուք երբեք չեք կարող հաղթել մեզ՝ զինելով ժողովրդին։ մենք ողջունում ենք մահը։ Տանջանքը միլիոն անգամ ավելի լավ է կապիուլյացիայից։