Լրահոս

08.06.2011 00:12


Չկան նախարարները, չկա նախագահը

Վերջերս ՀՀ նախագահն այցելել էր գյուղեր: Նա ասաց, որ մենք այլեւս խնդիր չենք ունենալու, որ գյուղն այս տարի գերակա ճյուղ է հայտարարված և ոչ միայն գյուղնախարարը, այլեւ վարչապետն ու ինքն են պարբերաբար այցելելու գյուղեր: Ավելին, նախագահը խոստավցավ, որ որոշ ծրագրերի իրագործմանն անձամբ է հետեւելու: Երեկ կարկուտ եկավ, գյուղացին էլի մնաց ձեռնունայն: Չկան նախարարները, չկա նախագահը, գյուղացին է ու իր «կոտրած տաշտակը»: Միամիտս որոշեցի այցելել  ՀՀ գյուղնախարարույան պաշտոնական կայք` ակնկալելով որեւէ անդրադարձ երեկվա կարկուտին: Հարգելի´  խմբագրություն, այնտեղ ոչ միայն չգտա իմ ակնկալած  մխիթարանքը (գոնե), այլեւ աչքս ծակեց շատ ավելի ցավոտ մի տեսարան, որ ամենամեծ կարկուտի հարվածից  էլ ավելի ցավոտ է. կայքի գլխավոր էջում տեղադրված էր մի քարտեզ, որում ՀՀ-ն էր եւ ԼՂԻՄ-ը` Սովետական տարիներից մնացած: Երևի նախարարությունում տեղյակ չեն, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանները մոտ 20 տարի է` այլեւս այդպիսին չեն, ավելին` նոր քարտեզները հաստատված են Հայաստանի Հանրապետության կողմից: Ստացվում է`  հայկական գերատեսչությունները համաձայն են ադրբեջանական քարոզչության տարածած գաղափարախոսությանն ու առաջարկած տարբերակին. 2  բան, կամ համաձայն են, կամ քարտեզ ու սեփական պատմությունը չգիտեն:

Որպես ՀՀ քաղաքացի` խնդրում եմ` այս մասին բարձրաձայնեք մամուլով, քանի որ նույն նախարարության կայքում փորձեցի նամակ գրել, սակայն ապարդյուն. հղումը չէր աշխատում: Կանխավ շնորհակալ եմ:

Հարգանքով

ՀՀ Քաղաքացի` Արթուր Մինասյան

Խնդրի պարզաբանման նպատակով zham.am-ը անց է կացրել լրագրողականա հետաքննություն, որի արդյունքները ներկայացվում են ստորև.

Ստանալով այս նամակը`  zham.am-ի խմբագրությունը որոշեց անպատասխան չթողնել այն: Նախ այցելեցինք ՀՀ գյուղատնտեսության նախարարության պաշտոնական կայք, որտեղ իսկապես տեղակայված էր այլեւս  ժամանակավրեպ  ԼՂԻՄ-ի քարտեզը, որի մեջ ընդգրկված են մինչեւ մինչեւ ԽՍՀՄ փլուզումը  ԼՂ-ի կազմի մեջ մտնող տարածքները, այսինքն ազատագրված 5 շրջաններն այդ քարտեզում բացակայում են:

Փորձեցինք կապ հաստատել կայքի պատասխանատուների հետ: Մեզ  ասացին, որ  այդ հարցով պետք է դիմենք  Գյուղնախարարության մամուլի խոսնակ Վահագն Մարտիրոսյանի հետ, ով միաժամանակ նաեւ կայքի պատասխանատուն է:

«Ինչ պարտադիր է, որ Լեռնային Ղարաբաղի քարտեզը  լինի մեր կայքում: Դուք բացատրեք գյուղնախարարության կայքում դրա անհրաժեշությունը, եւ մենք էլ հայրենասեր կգտնվենք եւ  կտեղադրենք այն մեր կայքում»,-պատասխանեց մամուլի խոսնակը:

Մենք որպես հիմնավորում ներկայացրինք այն, որ հենց իրենք են ցանկացել իրենց կայքում ներառել Լեռնային Ղարաբաղի քարտեզը, բացի դա`  ՀՀ կառավարությանն առընթեր կադաստրի պետական կոմիտեի քարտեզները` այսինքն պետական քարտեզները ներառում են նաեւ ազատագրված 5 շրջանները,

ինչը նշանակում է, որ  գյուղնախարարությունումդեռեւս խորհրդային տարիների քարտեզն են  հիմք ընդունում, իսկ դատելով խոսնակիխոսքերից` կարելի է ենթադրել, որ եթե արտաքին քաղաքականության ու ԼՂՀ-ի հետ անմիջականգործ չունեն, ուրեմն իմաստ չունի ճիշտ քարտեզ տեղադրել կայքում: Խոսնակը մոռանում է, սակայն, որ ցանկացած տեղեկատվական կայք, հատկապես գերատեսչական, կատարում է նաեւ լուսավորչական գործառույթ, իսկ ի՞նչ են լուսավորում այս եւ այլ  կայքերը:  Չէ որ, ներքին քարոզչությունը կարող է դիմագրավել նաեւ արտաքին քարոզչությանը:

Սակայն նախարարության մամուլի խոսնակը մեր հիմնավորումը չհամարեց ծանրակշիռ` նաեւ հավելելով, որ  կարող ենք առանց տատանվելու հրապարակել մեր ընթերցողի նամակն ու իր խոսքերը:

Հ. Գ. Մեր ընթերցողը ճիշտ էր. ՀՀ գյուղնախարարությանն իր պաշտոնական կայքի միջոցով  հնարավոր չէ նամակ գրել, քանի որ «Հետադարձ կապ» բաժինը չի գործում:

Այս խորագրի վերջին նյութերը