Կարծիք

18.05.2021 17:47


Տեսանյութը ես եմ նկարել Ստեփանակերտից. ինչպես է ադրբեջանցիների բեռնատարների շարասյունն անցնում ՄԵՐ ճանապարհով

Տեսանյութը ես եմ նկարել Ստեփանակերտից. ինչպես է ադրբեջանցիների բեռնատարների շարասյունն անցնում ՄԵՐ ճանապարհով

Շուտով 8 ամիս կլինի, ինչ բոլորիս կյանքը գլխիվայր շուռ է եկել... Տեսանյութը ես եմ նկարել Ստեփանակերտից: Մոտ մեկ ժամ հետևում էի, թե ինչպես է ադրբեջանցիների բեռնատարների շարասյունն անցնում ՄԵՐ ճանապարհով:

Զգացմունքներն անասելի են, սակայն սթափ եմ ու չեմ տրվում զգացմունքներին, հստակ գիտակցում եմ, որ արդեն 3 տարի է, ինչ յուրաքանչյուր օր ու ժամ գնում ենք դեպի կործանում: Կործանվում ենք, քանզի ստոր, ճղճիմ, ընչաքաղց, տգետ, անհայրենիք, անսեռ ու անդեմ իշխանությունները կան:

Կործանվում ենք, քանզի 3 տարվա ընթացքում ԱԶԳից դարձանք գյումրեցի, երևանցի, արցախցի, սյունեցի, ապարանցի, լոռեցի...

Փրկությունը մեկ ճանապարհ ունի. պետք է անհապաղ համախմբվել և հեռացնել այս հանցագործ իշխանություններին և թույլ տալ հայամետ ու ազգային մտածողությամբ ուժերին, գիշերուզօր աշխատելով, փրկել ՀԱՅին ու ՀԱՅՐԵՆԻՔը: Ժամանակը մեր դեմ է աշխատում, հօգուտ՝ թշնամու և Փաշինյան Նիկոլ / Հակոբյան Աննա հանցագործ կլանի...

Մետաքսե Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը