Լրահոս

07.06.2011 17:42


ՌԴ–ն պատրաստ է միջնորդ լինել Բենգազիի ու Տրիպոլիի միջև

ՌԴ–ն պատրաստ է միջնորդ լինել Բենգազիի ու Տրիպոլիի միջև

Ռուսաստանը պատրաստ է միջնորդ լինել ներլիբիական քաղաքական երկխոսությունը կայացնելու հարցում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Մարգելովը։

–Ռուսաստանը հիմա Լիբիայում շատ հազվագյուտ դիրք ունի։ Մենք չենք խզել հարաբերությունները Տրիպոլիի հետ, մենք հաստատել ենք հարաբերություններ Բենգազիի հետ, մենք պատրաստ ենք, եթե դա հնարավոր լինի, միջնորդ լինել ներլիբիական քաղաքական երկխոսության հարցում,–ասել է Մարգելովը։

Նրա խոսքերով՝ Լիբիայի վերնախավն ու հասարակությունը բզկտված են։

–Նրանք կանգնած են 2 ափերում՝ մեկը նայում է Բենգազիին, մեկը՝ Տրիպոլիին։ Ռուսաստանն այդ երկու ափերի միջև կամուրջ կառուցելն իր խնդիրն է համարում,–հավելել է նա։

Մարգելովը ապստամբների հետ բանակցելու համար երեքշաբթի ժամանել է Բենգազի։

Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ նովոստին», այդ այցի շրջանակներում Մարգելովը մտադիր չէ Տրիպոլի այցելել ու հանդիպել Լիբիայի իշխանությունների հետ։

Այս խորագրի վերջին նյութերը