Լրահոս

07.06.2011 16:50


Ժիրայր Սեֆիլյան. «Տեր-Պետրոսյանի շուրջը համախմբված քաղաքական վերնախավի այրերի մեծամասնությունը ստրկամիտներ են»

Գյումրիում այսօր «Սարդարապատ» շարժաման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել է, որ Սերժ Սարգսյանը Լևոն Տեր-Պետրոսյանի թիմին տանում է դեպի հերթական խորհրդարանական ընտրություններ, որի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին կմնան իր հին գաղափարական համախոհները և ոչ բազմահազարանոց ժողովուրդը:

«7օր»–ի այն հարցին, թե արդյոք Կոնգրեսի ներսում չե՞ն տեսնում իշխանությունների հետ գործարքի վտանգները, Ժիրայր Սեֆիլյանը պատասխանել է.

–Ես իմ խոսքին պատասխանատու եմ՝ ասելով, որ այնտեղ Տեր-Պետրոսյանի շուրջը համախմբված քաղաքական վերնախավի այրերի մեծամասնությունը ստրկամիտներ են։ Պատճառը սա է, որ Տեր-Պետրոսյանը կարողանում է իր ուզած որոշումները բոլորին պարտադրել, և ինքը կարիք չի ունենում շատ ճիգեր թափելու համոզելու համար։

Նա հավելել է, թե ինքը վստահ է, որ Տեր-Պետրոսյանը շարունակելու է ընթացքը մինչև 2012թ. մայիսի ընտրությունները:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը