Կարծիք

18.05.2021 12:15


Ինչպես է Գռզոն 3 սենյականոց բնակարանի գնով ձեռք բերել Ռոսիա կինոթատրոնը, իսկ մի քանի վաուչերով՝ գերթանկարժեք շենքը

Ինչպես է Գռզոն 3 սենյականոց բնակարանի գնով ձեռք բերել Ռոսիա կինոթատրոնը, իսկ մի քանի վաուչերով՝ գերթանկարժեք շենքը

Ի՞նչ պատճառով Գռզոյի «ՍԻԼ ԿՈՆՑԵՌՆ»ՍՊԸ֊ն վերջին 10 տարում չի ստուգվել:

ՀՀ ՊԵԿ֊ը տարվա ընթացքում իրականացնում է միջինը 12 հազար տնտեսվարողի մոտ ստուգում։ Այդ «պատվին» ամեն տարի արժանանում են կոշկակարից մինչև էներգետիկ գիգանտները, սակայն չգիտես՝ ինչ տրամաբանությամբ «ՍԻԼ ԿՈՆՑԵՌՆ»֊ի ֆինանսատնտեսական գործունեությունը չի հետաքրքում հարկայինին։

Լիահույս ենք, որ նոր իշխանությունները սկսած Ռոսիա կինոթատրոնի 3 սենյականոց բնակարանի գնով ձեռք բերելուց մինչև Աբովյան փողոցի սկզբնամասի գերթանկարժեք շենքը մի քանի վաուչերով ձեռք բերելու գործարքների օրինականությունը կստուգեն առավել պատշաճ։

Հ.Գ. Գռզոների կայսրության վերջին ձեռքբերում «ՍԻԼ ԿՈՆՑԵՌՆ»ի գծով ձևակերպած 15 միլիոն դոլար ծախսին կանդրադառնանք առաջիկայում, երբ կստանանք որոշ հարցումների պատասխանները։

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը