Լրահոս

07.06.2011 16:44


ՀՀ ոստիկանության պատվիրակությունը մեկնել է Աստրախան

Այսօր՝ հունիսի 7-ին, ՌԴ Աստրախան քաղաք մեկնեց ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը՝ մասնակցելու հունիսի 8-ից 9-ը Աստրախան քաղաքում կայանալիք Ռուսաստանի Դաշնության ՆԳՆ և Հայաստանի Հանրապետության ոստիկանության Միավորված կոլեգիայի հերթական նիստին:
Նիստի ընթացքում կքննարկվեն «Հանցագործությունների քննության և բացահայտման նպատակով տեղեկատվության փոխանակման ուղղությամբ ՌԴ ՆԳՆ և ՀՀ ոստիկանության փոխհամագործակցության վիճակի մասին» և «ՌԴ ՆԳՆ և ՀՀ ոստիկանության Միավորված կոլեգիայի 2012 թ. աշխատանքի պլանի նախագծի մասին» հարցերը:

Այս խորագրի վերջին նյութերը