Լրահոս

07.06.2011 16:47


ՀՀԿ–ական. «Կարեն Կարապետյանի հայտարարությամբ բոլոր հարցերի պատասխանը համապարփակ ձևով տրվել է»

ՀՀԿ–ական. «Կարեն Կարապետյանի հայտարարությամբ բոլոր հարցերի պատասխանը համապարփակ ձևով տրվել է»

ՀԱԿ ներկայացուցիչները «7օր»–ի հետ զրույցում պնդել են, թե ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի պատասխանը ՀԱԿ–ին պաշտոնական չէ, անձնական կարծիք է, և իրենք շարունակում են սպասել անձամբ Սերժ Սարգսյանի պատասխանին։

–Կարեն Կարապետյանը նախագահի աշխատակազմի ղեկավարն է, և բոլոր քաղաքական ու պետական կառուցվածքներից ելնելով՝ պետք է ենթադրել, որ դա այդ իսնտիտուտի ներկայացուցչի, այն էլ՝ բարձր պաշտոն գրավող պաշտոնյայի պատասխանն է։ Իմ կարծիքով՝ Կարեն Կարապետյանի պատասխանը պետք է համարել իշխանության այդ ինստիտուտը ներկայացնող բարձր պաշտոնյայի ոչ միայն անձնական կարծիք,–«7օր»–ի հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը։

Ինչ վերաբերում է ՀԱԿ անդամների այն պնդումներին, թե իրենց անձամբ Սերժ Սարգսյանը պետք է պատասխանի, ՀՀԿ–ական պատգամավորը արձագանքել է.

–Իրենք շատ բան կարող են ասել։ Զոռբայության տարբերակով չէ։ Իրենք մտածում են, որ իրենք որոշել են, ու վերջ։ Իրենք շատ բան են որոշել։ Մենք էլ ասում ենք՝ ինչ ձևաչափով որ մինչև հիմա բանակցում ենք, դրա միջոցով ասեք, թե ի՞նչ խնդիր կա։

Մկրտիչ Մինասյանը հավելել է նաև, թե Կարեն Կարապետյանի հայտարարությամբ բոլոր հարցերի պատասխանը համապարփակ ձևով տրվել է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը