Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ մամլո քարտուղարությունից հայտնում են, որ «1News.az»-ը տարածել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակ Էլհան Պոլուխովի հաղորդագրությունն այն մասին, որ «Ադրբեջանի ԱԳՆ-ը հետաքննում է սլովակ լրագրող Անդրեյ Բանի ադրբեջանական օկուպացված տարածքներ այցի շուրջ տեղեկատվությունը»: Համաձայն Պոլուխովի հայտարարության «կախված հետաքննության արդյունքներից, ԱԳՆ-ը կկիռարի համապատասխան պատժամիջոցներ Անդրեյ Բանի նկատմամբ:
ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել սլովակ հայտնի լրագրողի հետ, որն այս պահին գտնվում էր Բոսնիայում, և «շնորհավորելով» նրան ադրբեջանական շքանշանի` «պերսոնա նոն գրադայի» արժանանալու հեռանկարի կապակցությամբ, հումորով հարցրել է, թե. «չի՛ վախենում Ադրբեջանի ԱԳՆ-ի հնարավոր պատժամիջոցներից»: Անդրեյ Բանը պատասխանել է, որ անկախ լրագրողի նկատմամբ եթե այդպիսի փորձեր արվեն, ապա դա կհաստատի Ադրբեջանում լրագրողների ազատության, ավելի ճիշտ, ազատության սահմանափակումների մասին մեր պատկերացումը: Գրիգորյանի այն հարցին, թե ինչ կարող է անել Ադրբեջանը սլովակ լրագրողի դեմ, Բանը պատասխանել է. «տառացիորեն ոչինչ»:
ԵՀՄՖ-ն նշում է, որ Անդրեյ Բանի հարցազրույցներն Արցախի ԱԳՆ փոխնախարար Վասիլի Աթաջանյանի և «Ռազմավարական և ազգային հետազոտությունների հետազոտությունների» հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանի հետ կթարգմանվեն հայերեն ու կտրամադրվեն հայկական ԶԼՄ-ներին օրերս:
Ի՞նչ կարող է անել Ադրբեջանը սլովակ լրագրողի դեմ

ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն