Մոխրագույնի 50 երանգները! «Սևերի ու սպիտակների» բաժանումը կա
«Սև ու սպիտակի» բաժանում չպե՞տք է լինի։
Ինչպես կասեր դասականը՝ «իյա, իրո՞ք»։
Իսկ ո՞վ պետք է պատասխան տա այն աղետալի վիճակի համար, որի մեջ հայտնվել է Հայաստանը։
«Սևերի ու սպիտակների» բաժանումը կա, այն հստակ է և գալիք ընտրություններին յուրաքանչյուրս պետք է պատասխանատվություն վերցնենք մեզ վրա, և կա՛մ ընտրենք սևի ու սպիտակի միջև, կա՛մ արժանանանք գորշ առնետների ճակատագրին։
Իսկապես, ազգը չպետք է բաժանվի սևերի ու սպիտակների, բայց այսօր մենք ունենք հստակ՝ երկու հակադիր բևեռների բաժանված քաղաքական դաշտ՝ իր «50 գորշ երանգներով»։ Եվ որքան էլ թշնամու հետ գործարքի գնացած, սահմաններն անպաշտպան թողած իշխանությունը փորձի ապացուցել, որ «սպիտակները» հենց իրենք են, Ալիևը շատ կիրթ ու զարգացած անձնավորություն է, որ մեր գերիները Բաքվում ավելի լավ են ապրում, քան կապրեին իրենց տներում, իրականությունն այլ է՝ ճիշտ հակառակը, այն հստակ է, պարզ, ակնհայտ։
Կան սևեր, սպիտակներ և մի մեծ գորշ շղարշ, որի ներքո իշխանությունները փորձում են իրենց սև գործն անել ու մոլորեցնել հասարակությանը։
Մոխրագույնի 50 երանգները! «Սևերի ու սպիտակների» բաժանումը կա