Եմենի ընդդիմությունը հայտարարել է Թայիզ քաղաքի գրավման մասին
«Ֆրանս Պրես» գործակալությունը հաղորդում է, թե Եմենի ընդդիմությունը հայտարարել է, որ իրենց հաջողվել է նախագահ Ալի Աբդալեհ Սալեհին հավատարիմ ուժերին դուրս քշել մեծությամբ երկրի երկրորդ քաղաք Թայիզից։
«Թայիզը ապստամբների ձեռքում է»,–գործակալությանը հայտնել է քաղաքի ցեղային խորհրդի ղեկավար շեյխ Սայիդ ալ–Մեխլաֆին։
Եմենում իրադրությունը բարդանում է նախագահ Սալեհի բացակայության պատճառով, ով ուրբաթ իր վրա կատարված մահափորձից հետո բուժվում է Սաուդյան Արաբիայում։ Լրատվամիջոցների տվյալներով՝ Սալեհը երկրի իրավիճակը շարունակում է վերահսկել իր որդի Ահմեդի և մերձավորների շնորհիվ։ Ընդ որում ընդդիմությունը, որ պահանջում է նախագահ Սալեհի հրաժարականը, հայտարարել է, թե նրան չի թողնի երկիր վերադառնալ։
Եմենում հակակառավարական ցույցերը շարունակվում են փետրվարի սկզբներից։ Արևմտյան լրատվամիջոցների տվյալներով՝ ժողովրդական հուզումների ժամանակ մի քանի հարյուր մարդ է զոհվել։